Ժնևում մեկնարկում է Անդրկովկասի գծով բանակցությունների հերթական փուլը

Ժնևում մեկնարկում է Անդրկովկասի գծով բանակցությունների հերթական փուլը

PanARMENIAN.Net - Աբխազիայի կառավարության ղեկավարի պաշտոնակատար Վախթանգ Կոլբայան ներկա կլինի Ժնևի բանակցությունների 25-րդ փուլին: Վրացական պատվիրակությունն արդեն մեկնել է Ժնև, որտեղ նոյեմբերի 5-6-ին տեղի կունենա բանակցային հերթական փուլը:

Վրացական պատվիրակությունը ղեկավարում է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Զալկալիանին: Կոլբայայից ու Զալկալիանիից բացի, վրացական պատվիրակության կազմում են նաև Հարավային Օսեթիայի նախկին ինքնավար մարզի ժամանակավոր աշխատակազմի ղեկավար Դմիտրի Սանակոևը, վերաինտեգրման հարցերով պետնախարարի առաջին տեղակալ Քեթևան Ցիխելաշվիլին, արդարադատության փոխնախարար Գոչա Լորդկիպանիձեն ու այլ պաշտոնյաներ: Բանակցությունների թեմաներից մեկը կլինեն իրադարձությունները Ցխինվալի գծում: Կքննարկվեն նաև փախստականների վերադարձի ու հումանիտար հարցեր, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

Ժնևի քննարկումներն անցնում են ըստ Սարկոզի-Մեդվեդև պլանի, որը ստորագրվեց 2008 թ. օգոստոսի 12-ին, հնգօրյա հակամարտության ավարտին: Ժնևում Վրաստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները ԵԱՀԿ, ԵՄ ու ՄԱԿ մասնակցությամբ, քննարկում են իրավիճակը վրաց-աբխազական ու վրաց-օսական հակամարտություններում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---