6 նոյեմբերի 2013 - 11:22 AMT
Իրանի ԱԳՆ. Լիբանանի շիաներն ու իրանցիները կհեռանան Սիրիայից, եթե նույնն անեն սունի գրոհայինները

Իրանը պատրաստ է աջակցել, որպեսզի Սիրիայից հեռանան այնտեղ մարտնչող օտարերկրյա ուժերը: Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Պատասխանելով Լիբանանի շիաների «Հեզբոլլահ» շարժման վրա Իրանի ազդեցության մասին հարցին՝ նա նշել է, որ իրանցիներն ու Լիբանանի շիաները կհեռանան Սիրիայից, եթե երկիրը լքեն սունի գրոհայինները:

«Մենք պատրաստ ենք բոլոր օտարերկրյա ուժերի հեռանալուն Սիրիայից: Մենք պատրաստ ենք, որպեսզի բոլորն, ովքեր ազդեցություն ունեն, պայքարեն, որ բոլոր ոչ սիրիացիները հեռանան երկրից»,-ասել է Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հայտնում է euronews-ը:

Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 150 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ:

Photo:AP