Բաքուն «վիրավորված է» Լուկաշենկոյի հետ Ալիևի համեմատությամբ

Բաքուն «վիրավորված է» Լուկաշենկոյի հետ Ալիևի համեմատությամբ

PanARMENIAN.Net - «Ազադլիգ» ռադիոկայանին տված հարցազրույցում Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը հայտարարել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ձերբակալել է երկրում իր բոլոր քաղաքական մրցակիցներին: «Ադրբեջանում նմանատիպ իրավիճակ է, բայց կան որոշ տարբերություններ»,-ասել է Բիլդտը:

Ըստ նրա, Իլհամ Ալիևն ի տարբերություն Ալեքսանդր Լուկաշենկոյի հրավիրվել է Վիլնյուսի գագաթնաժողովին: Նա նշել է նաև, որ այդ գագաթնաժողովում Ադրբեջանի ու Եվրամիության միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր է ստորագրվելու: Անդրադառնալով Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններին՝ Բիլդտը նշել է, որ Ադրբեջանի իշխանություները պետք է եզրակցություններ անեն ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցից:

Haqqin.az-ը գրում է, որ «Կառլ Բիլդտը վիրավորել է Ադրբեջանի նախագահին՝ համեմատելով նրա կառավարումը բռնատիրական ռեժիմների, մասնավորապես՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմի հետ»:

2013 թ. հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ տեղի ունեցան: 2003 թ. նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալիևը ստացավ ձայների 84,5 տոկոսը, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին՝ 5,53 տոկոս: Ընտրություններին մասնակցել է 10 թեկնածու: Ալիևի հաղթանակը կանխորոշում էին նաև նախընտրական կանխատեսումները: Ընդդիմությունը հայտարարեց, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները համատարած խախտումների պատճառով:

Եվրախորհրդարանի դիտորդական ու ԵԽԽՎ առաքելությունները դրական են արտահայտվել ընտրությունների մասին, սակայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ԱՄՆ պետքարտուղարությունը, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ, Եվրախորհրդարանը ընտրություններն անվանել են ոչ ժողովրդավարական ու ԵԱՀԿ չափանիշներին չհամապատասխանող:Ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլին մեղադրեց Ադրբեջանի իշխանություններին ԵԽԽՎ առաքելության անդամներին կաշառելու մեջ: Ըստ նրա, բանակցութհյուններն առաքելության անդամների հետ ընթացել են Ստրասբուրգի Hilton հյուրանոցում: ԵԽ-ն չարձագանքեց այդ մեղադրանքներին: The Washington Post-ը կազմել է «2013 թվականի վատագույն գաղափարների» ցանկը, որտեղ ընդգրկվել են նաև վերջերս Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---