ԱՀ ԱԳՆ. Բաքուն չի կարող արգելել ադրբեջանցի լրագրողներին մեկնել Ղարաբաղ

PanARMENIAN.Net - «Ժողովրդավարական պետությունում, ինչպիսին Ադրբեջանն է, մենք չենք կարող արգելել ադրբեջանցի լրագրողներին մեկնել որեւէ տեղ»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության պետ Թաիր Թաղիզադեն: Նրա խոսքերով, առավել նպատակահարմար կլինի, որ ադրբեջանցի լրագրողները մեկնեն Լեռնային Ղարաբաղ նրանից հետո, երբ «կազատագրվեն գրավյալ հողերը, կականազերծվեն տարածքները, կվերականգնվեն հաղորդակցությունները եւ խաղաղապահներ կտեղակայվեն, երբ կլուծվի Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցիների վերադառնալու եւ հայ ու ադրբեջանական համայնքների գոյատեւման հարցը, անվտանգության երաշխիքների հարցը, այդ փուլում հայրենի լրագրողների այցերը Լեռնային Ղարաբաղ կլինեն ոչ միայն հնարավոր, այլ անհրաժեշտ»,-նշել է նա: Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ոչ մի վատ բան չի տեսնում Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցի լրագրողների այցելությունների մեջ, այն դեպքում, երբ ԱՀ փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը կոչ է արել արգելել այդ այցելությունները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---