Քերին դեմ է Իրանի դեմ նոր պատժամիջոցներին![]() 14 նոյեմբերի 2013 - 11:36 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին զգուշացրել է, որ նոր պատժամիջոցները կարող են վնասել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին: Ելույթ ունենալով Սենատի բանկային գործունեության հարցերի կոմիտեում, նա ասել է, որ ԱՄՆ-ն կարող է զրկվել գործընկերներից, եթե կիրառվեն տնտեսական պատժամիջոցներ: Կոմիտեն նոր միջոցների կիրառման հնարավորություն է քննարկում, սակայն օրենսդիրների կարծիքները դրանց մասշտաբի մասին կիսվեցին: Փակ դռների հետևում անցնող սենատորների հետ հանդիպումից առաջ բարձրաստիճան ամերիկացի դիվանագետներն ասել են լրագրողներին. «Խնդրում ենք բոլորին հանգստանալ, անկանխակալ դիտարկել, թե ինչի կարելի է հասնել և ինչ ունենք այս պահի դրությամբ»,- հայտնում է BBC-ին: Խումբը դիտարկում էր Իրանի կողմից զիջումների դիմաց որոշ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը: Քերին նշել է, որ համաշխարհային հանրությունը պետք է վստահ լինի, որ Իրանը մտադիր չէ միջուկային զենք արտադրել: Թեհրանը պնդում է, որ երկրի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում: Նախագահ Օբամայի վարչակազմն առաջարկել է վերադարձնել Իրանին երկրի որոշ սառեցված ակտիվները, սակայն նշել է, որ կոշտ սահմանափակումները ուժի մեջ կմնան այնքան, քանի դեռ Թեհրանն անհերքելի ապացույցներ չի ներկայացրել, որ երկիրը մտադիր չէ միջուկային զենք արտադրել: Որոշ ամերիկացի օրենսդիրներ գտնում են, որ Սպիտակ տունը չափից ավելի շտապողական է իր որոշումներում, և Իրանի հետ հարաբերություններում հարկավոր է կոշտ դիրքորոշումնպահպանել: Իրանի և «վեցնյակի» դիրքորոշումներում չկան այնպիսի հակասություններ, որոնք համաձայնություն կնքելու համար հնարավոր չէ հաղթահարել, մինչ այդ ասել էր Քերին: Իրանն ու «վեցնյակը» չկարողացան պայմանավորվածության հասնել Ժնևում նոյեմբերի 7-9-ի բանակցություններում: Եթե նոյեմբերի 20-ինայնուամենայնիվհաջողվի դա անել, ապա Թեհրանը կկարողանա հասնել պատժամիջոցների մեղմացմանը, որի հետևանքով սառեցված ենարտերկրումնրա բոլոր ակտիվներն և կասեցված է նավթի վաճառքը: Պատժամիջոցների մեղմացման գործում վճռորոշ կարող է լինել ԱՄՆ դերը, որն արդեն մոտ 30 տարի է Իրանի հետդիվանագիտական կապեր չունի: Իսրայելը հենց սկզբից կտրուկ դեմ էր Իրանի հետ բանակցություններին՝ պնդելով, որ առաջինը կդառնա ատոմային ռմբակոծության զոհը Թեհրանի կողմից: Ըստ փորձագետների, մեկ տարուց Իրանը կարող է արդեն միջուկային ռումբ ունենալ: Իրանի նախագահ Ռոուհանին հայտարարել էր, որ «երկրի ազգային շահերը միջուկային զենքի մշակումչեն ներառում»: Նա դրական է գնահատել ժնևյան բանակցությունները: Հղումներ թեմայով. ![]() ![]() Իրանի միջուկային ծրագիր Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |