Patriot համակարգերը կմնան Թուրքիայում ևս մեկ տարի![]() 14 նոյեմբերի 2013 - 13:13 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ են երկարացնել Patriot զենիթահրթիռային համակարգերի տեղակայման ժամկետը Թուրքիայում վերջինիս խնդրանքով, քանի որ Թուրքիայի իշխանությունները օդային հարվածի վտանգ են տեսնում Սիրիայի կողմից: 2012 թվականի նոյեմբերին Անկարան դիմել էր դաշինքին՝ խնդրելով պաշտպանել իր տարածքը այն բանից հետո, երբ Ակչաքալե քաղաքում պայթած արկը 5 մարդու կյանք խլեց: ՆԱՏՕ-ի խորհուրդը բավարարեց Թուրքիայի խնդրանքը դեկտեմբերի սկզբին: Մարտական հերթապահությունը սկսվեց փետրվարին: Ընդհանուր առմամբ Թուրքիայում տեղակայվել է Patriot վեց համակարգ՝ երկուական ԱՄՆ-ից, Գերմանիայից ու Նիդերլանդներից: Համակարգերը տեղակայված են Սիրիայի հետ սահմանին, ինչպես նաև Ադանայում գտնվող ամերիկա-թուրքական «Ինջիրլիկ» ռազմակայանում: Նոյեմբերի 13-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրները եկան այն եզրակացության, որ իրավիճակը սիրիա-թուրքական սահմանին անկայուն է մնում և երկարացրեցին ժամկետը ևս մեկ տարով, հայտնում է BBC-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |