Օբամայի խորհրդական. Իրանն ու «վեցնյակը» մոտ են համաձայնության

Օբամայի խորհրդական. Իրանն ու «վեցնյակը» մոտ են համաձայնության

PanARMENIAN.Net - Միջազգային միջնորդների «վեցնյակը»՝ ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներն ու Գերմանիան «ընդհուպ մոտեցել են Իրանի հետ պայմանավորվածության» վերջինիս միջուկային ծրագրի շուրջ: Այդ մասին ուրբաթ օրը ամերիկյան CNN ընկերության եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով տեղակալ Բեն Ռոդսը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Հակասությունները Ժնևի բանակցություններում (նոյեմբերի 7-10) հարթելհաջողվեց, գտնում ենք` համաձայնության առաջին փուլի վերաբերյալ կարող ենք հաջորդ շաբաթ պայմանավորվածության հասնել: Դրան համապատասխան կդադարեցվի Իրանի միջուկային ծրագիրը, կապամոնտաժվեն ծրագրի որոշ տարրեր,- ասել է Ռոդսը: -Ի պատասխան, Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցները մի փոքր կմեղմացվեն»:

Ինչպես արդեն հայտարարվել էր, բանակցությունների հերթական փուլը Ժնևում կմեկնարկինոյեմբերի 21-ին և կշարունակվի նոյեմբերի 22-ին:

Ըստ ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալի, ԱՄՆ-ն, մասնավորապես, փորձում է հասնել, որ Իրանը «միջոցներ ձեռնարկի ուրանի հարստացման հզորությունների, պլուտոնիումի արտադրության ծրագրի, Արակի ռեակտորի և այլ հարցերում»: Փոխարենը Թեհրանին «պատժամիջոցների մեղմացում» են առաջարկում:

«Հիմնական պատժամիջոցները, մասնավորապես, ուղղված նավթային ու բանկային հատվածի դեմ, կպահպանվեն նույնիսկ առաջին փուլի իրագործումից հետո»,- պարզաբանել է Ռոդսը: -Ցանկանում ենք հասնել այնպիսի պայմանավորվածությունների, որոնց կատարումը «հնարավոր կլինի ստուգել»,- նշել է նա:

Ժնևում կայանալիք բանակցություններում «վեցնյակը» ներկայացնում են ԱԳ փոխնախարարները: ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում է քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը: Դեռ հայտնի չէ Ջոն Քերիի մասնակցության հարցը բանակցություններին:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱՄՆ նախագահ Օբաման վստահ է, որ մոտ է Իրանի միջուկային հարցի լուծմանը և պատրաստ է Իսրայելին տնտեսական մեղմացում առաջարկել մոտ 10 մլրդ դոլարի: Իսրայելն ու ԱՄՆ կոնգրեսականները գտնում են, որ այդ գումարը հրապարակվածից շատ ավելին կլինի և վստահ են, որ տնտեսական պատժամիջոցներն Իրանի դեմ չպետք է հանվեն, քանի դեռ վերջինս չի կասեցրել իր միջուկային ծրագիրը, չի ապամոնտաժել ցենտրիֆուգերը կամ չի դադարեցրել ուրանի հարստացումը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---