ԱՄՆ կարող է ապասառեցնել իրանական ակտիվների 10 մլրդ դոլարը

ԱՄՆ կարող է ապասառեցնել իրանական ակտիվների 10 մլրդ դոլարը

PanARMENIAN.Net - Միջազգային «վեցնյակի» և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու դեպքում, մոտ 10 մլրդ դոլարի Իրանի ակտիվերը կարող են ապասառեցվել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Սյուզան Ռայսը:

«Մենք խոսում ենք ոչ այնքան մեծ գումարի մասին»,-ասել է Ռայսը: Մինչ այդ ԱՄՆ նախագահը նշել էր, որ համաձայնության հասնելու դեպքում Թեհրանի դեմ պատժամիջոցների միջազգային համակարգը «չի փլուզվի», գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը մեկնարկում է այսօր և կշարունակվի մինչև նոյեմբերի 22-ը: «Վեցնյակի» ու Թեհրանի բանակցությունների նախորդ փուլն ավարտվեց Ժնևում նոյեմբերի 10-ին առանց համաձայնության հասնելու, սակայն կողմերը հասկացրին, որ որոշակի առաջընթացի են հասել: Իսրայելը, ԱՄՆ-ն ու մի շարք այլ երկրներ կասկածում են Իրանին խաղաղ ատոմի ծրագրի պատրվակով միջուկային զենք մշակելու մեջ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես էլեկտրաէներգիայի կարիքների բավարարմանը:

photo:telegraf.co.uk
Հղումներ թեմայով.
Իրանի միջուկային ծրագիր

Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---