ՀԱՊԿ-ը պատրաստվում է ԱՄՆ և ՆԱՏՕ-ի ուժերի հեռանալուն Աֆղանստանից![]() 20 նոյեմբերի 2013 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ղեկավարությունը գտնում է, որ 2014 թվականին Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերելուց հետո իրավիճակն այդ երկրում կվատթարանա՝ սպառնալով ՀԱՊԿ անդամ պետությունների, և մասնավորապես Ռուսաստանի, անվտանգությանը: «Այն ամենն, ինչ մենք այսօր ձեռնարկում ենք Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կապված է Աֆղանստանում իրավիճակի վատթարացման կանխատեսումների հետ»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ելույթ ունենալով Ռուսաստանի Միջազգային համագործակցության և հանրային դիվանագիտության հանրային խորհրդի նիստում: Նա մանրամասներ չներկայացրեց՝ նշելով, որ կազմակերպությունը պատրաստում է քաղաքական, նաև ռազմական միջոցներ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի հեռանալուն ընդառաջ, դիտարկելով զարգացումների սցենարները: Ըստ Բորդյուժայի, իրավիճակն Աֆղանստանում չի բարելավվում: «Մեզ համար ամենաահավորն այն զինյալ գրոհայիններն են, որոնք իրենց ժամին են սպասում Աֆղանստանի տարածքում»,-ասել է նա՝ հավելելով, որ ՀԱՊԿ դիտարկում է իրավիճակը, զեկույցներ է նախապատրաստում պետությունների ղեկավարների համար, «առաջարկություններ է մշակում, որոնք հետո հիմք են հանդիսանում որոշումների կայացման համար»: Նա հավելել է, որ ՀԱՊԿ երկրներում, մասնավորապես Ռուսաստանում, նախապատրաստվում են Աֆղանստանի ուժային կառույցների աշխատակիցներ: Ըստ նրա, ամրապնդվում է նաև ՀԱՊԿ ուժային պոտենցիալը՝ երկկողմ խմբավորումները, արագ արձագանքման հավաքական ուժերը, որոնք առաջիկայում կվերազինվեն: Ըստ Բորդյուժայի, ՀԱՊԿ դիտարկում է իրադարձությունների զարգացման կոնկրետ սցենարներ, որոնք սակայն նա չի մանրամասնել, գրում է ВВС-ին: Հոկտեմբերի 11-ին Քերին ու Քարզայը քննարկել են անվտանգության մասին համատեղ պայմանագիրը, որը պետք է մինչև տարեվերջ համաձայնեցվի: ԱՄՆ ռազմական ուժերը պայմանավորվածության դեպքում կարող են Աֆղանստանի տարածքում մնալու իրավունք ստանալ նաև ՆԱՏՕ-ի հովանու ներքո ռազմական առաքելության ավարտից հետո, որի ժամկետը սպառվում է հաջորդ տարի: ԱՄՆ-ն հուսով է, որ համաձայնագիրը կստորագրվի արդեն ամսվա վերջում, սակայն բանակցությունները փակուղի մտան: Պատճառներից մեկն այն էր, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր էին ստանձնել հակաահաբեկչական գործողություններն Աֆղանստանի տարածքում, ինչը մտահոգում է պաշտոնական Քաբուլին: Մինչ այդ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը քննադատեց ՆԱՏՕ-ին՝ մեղադրելով վերջինիս հրամանատարությանը ռազմական գործողությունների 10 տարում իր երկրի կայունությունն ապահովելու անկարողության մեջ: «Անվտանգության տեսակետից ՆԱՏՕ-ի գործողությունն Աֆղանստանին հսկայական տառապանքներ բերեց, բազում կյանքեր խլեց և ոչ մի արդյունք չտվեց, քանի որ երկիրը նախկինի պես անվտանգ չէ»,-հայտարարել է նա: Ըստ նրա, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը սխալ գործեց՝ բոլոր ջանքերը կենտրոնացնելով աֆղանական գյուղերում գրոհայինների որոնումների վրա և անտեսելով թալիբների ապաստանները Պակիստանում: Համիդ Քարզայը ևս վեց ամիս կմնա նախագահի պաշտոնում, որից հետո կընտրվի նրա հետնորդը: ![]() ![]() ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |