ԱՄՆ-ն շտապում է Սիրիայի գծով «Ժնև-2»-ի անցկացման հարցում

ԱՄՆ-ն շտապում է Սիրիայի գծով «Ժնև-2»-ի անցկացման հարցում

PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը շտապեցնում է սիրիական ընդդիմությանը պոտնեցիալ անցումային կառավարության կազմը որոշակիացնելու հարցում՝ փորձելով ստանալ Ռուսաստանի աջակցությունն առաջիկա խաղաղ բանակցություններում, գրում է Financial Times-ը: Ամերիկացի դիվանագետները վստահ են, որ «Ժնև-2» հաջողության համար, որը կայանալու է գալիք տարվա սկզբին, Արևմուտքի աջակցությունը վայելող ընդդիմադիր ուժերը պետք է անվանեն անցումային կառավարության «անուններն ու կառույցները»՝ չմոռանալով ներառել նաև ալևիներին: Վարչակազմում վստահ են, որ Ասադին սատարելուց Ռուսաստանը կհրաժարվի միայն այն դեպքում, եթե նրան ներկայացվի ընդունելի այլընտրանք, որը կերաշխավորի նրա շահերի պաշտպանությունն, ասվում է հոդվածում: ՙ

Ամերիկացիները նաև գտնում են, որ անցումային շրջանի վերաբերյալ հստակ ծրագիրը կնպաստի Ասադի կլանի և ռեժիմի ալևի կողմնակիցների պառակտմանը:

Սակայն լուրջ կապեր ունեցող սիրիացի ձեռնարկատերը հայտարարել է պարբերականին, որ իշխող ռեժիմը վստահ է, որ ՌԴ-ն կշարունակի աջակցել իրեն: «Ո՞վ կփոխարինի: Փոխարինող չկա,-վստահեցրել է զրուցակիցը:-Նրանց ալևի է հարկավոր: Նրանք ամենուր են փնտրել, գործող ու նախկին սպաների մեջ, մեծ ընտանիքներում, ոչ ոքի չեն գտել»:

Վարչակազմի ներսում ևս համաձայնություն չկա առաջիկա բնակացությունների հաջողության վերաբերյալ: Փորձագետների մի մասը պնդում է, որ ռեժիմի ուժերը սպառվում են, մյուսները նշում են, որ մինչ պատային իրավիճակը դեռ շատ կա: «Լիակատար քաղաքական անցումը, այն դեպքում, երբ ռեժիմը վստահ է հաղթանակին, հրաշքին հավասար է»,-կարծում է Ֆրեդ Հոֆը՝ ԱՄՆ Պետքարտուղարության նախկին աշխատակիցը, որը զբաղվել է Սիրիայով, գրում է Inopressa-ն:

Ժնևի կոնֆերանսը գումարվում է Ռուսաստանի ու ԱՄՆ նախաձեռնությամբ: Սիրիական կոալիցիան պատրաստ է մասնակցել, հայտարարել է Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի մամլո քարտուղար Հալիդ ալ Սալիհը նոյեմբերի 9-ին:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---