ԵԽ-ն Ղարաբաղի հարցով բանակցություններում չի ձգտում դառնալ լիարժեք միջնորդ

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնախմբի ղեկավար Լորդ Ռասսել Ջոնսթոնը հայտարարել է, որ հակամարտության տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման մասին մտածում է «մեծագույն անբավականությամբ»: Լորդ Ռասսել Ջոնսթոնը նշեց, որ «ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով հանձնախմբի ստեղծումը չի նշանակում, որ մենք ձգտում ենք լիարժեք միջնորդ դառնալ բանակցություններում»: «ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղվում է այդ հարցով արդեն 10 տարի եւ ես չեմ կարծում, որ Եվրոպայի Խորհուրդը կարող է փոխարինել նրան: Մեր նպատակն է ամեն կերպ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին»,- նշել է ԵԽԽՎ հանձնախմբի ղեկավարը:



Լորդ Ռասսել Ջոնսթոնը չբացառեց ժամանակավոր հանձնախմբի` Հայաստան եւ Ադրբեջան այցի , ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հանդիպումների հնարավորությունը այս տարի: «Մենք նաեւ դիտարկում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականների հանդիպման կազմակերպման հնարավորությունը, սակայն կոնկրետ պայմանավորվածությունների մասին դեռ վաղ է խոսել»,- ասել է Լորդ Ռասսել Ջոնսթոնը, հաղորդում է Մեդիամաքսը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---