Մամեդով. Ադրբեջանն ասոցացման մասին համաձայնագիր չի ստորագրի25 նոյեմբերի 2013 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի փոխղեկավար, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր չէ դառնալ Եվրամիության ասոցացված անդամ: «Արդեն իրազեկել ենք նրանց, որ չենք կարող ընդունել ԵՄ հետ առաջարկվող ասոցացման համաձայնագիրը: Ցանկանում ենք մի փաստաթուղթ նախապատրաստել, որն ավելի համապատասխան կլինի Եվրամիության հետ մեր հարաբերությունների մակարդակին ու գործակցությանը»,- ասել է Մամեդովը: Նա նաև հավելել է, որ Բաքուն առաջարկել է ԵՄ-ին, հաշվի առնելով գործակցության մակարդակը, ստորագրել գործընկերության մասին համաձայնագիր: «Այդպիսի համաձայնագիրը կարտացոլի երկկողմ գործակցության մակարդակն և կապահովի կողմերի փոխադարձ հարգանքն ու հավասարությունը»,- ասել է Մամեդովը: Ըստ նրա, ասոցացման համաձայնագիրն ինքնին արդեն պայմաններ է դնում, որոնք կատարելով միայն կարելի է դառնալ այդ կազմակերպության իսկական անդամ, հայտնում է «Ինտերֆաքսը»: Արևելյան գործընկերության գագաթանաժողովը տեղի կունեն նոյեմբերի 29-ին Վիլնյուսում, սակայն մինչ օրս պարզ չէ, թե ում հետ է ԵՄ-ն ասոցացման համաձայնագիր կնքելու: Բոլոր երկրները, բացառությամբ Մոլդովայի, հարցականի տակ են: Սեպտեմբերի 3-ին Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու մտադրության մասին, իսկ Ուկրաինան հետաձգեց համաձայնագրի ստորագրումը: Վրաստանի հետ համաձայնագիրը նախատեսված է ստորագրել 2014-ին: Հղումներ թեմայով. «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |