Խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում հնարավոր է ոչ միայն ԵԱՀԿ դրոշի, այլ նաեւ ՆԱՏՕ-ի կամ ՄԱԿ-ի դրոշի ներքո

PanARMENIAN.Net - «Հարավային Կովկասում առկա հակամարտությունները գտնվում են ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում, եւ այդ խնդիրները մտահոգում են դաշինքին: Դրանք խանգարում են տարածաշրջանի երկրների համագործակցությանը», հայտարարել է այցով Ադրբեջանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների գծով հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Հիշեցնելով ՆԱՏՕ-ի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, նա նշել է, որ դաշինքի դիրքորոշումը համընկնում է ԵԱՀԿ դիրքորոշմանն այս խնդրի շուրջ: «Այն կայանում է նրանում, որ որեւէ երկրի տարածքում մեկ այլ կողմի զորքեր տեղակայելու համար պարտադիր է առաջին կողմի համաձայնությունը: Ինչ վերաբերում է ռուսական ռազմական համակազմի առկայությանը Հայաստանում, ապա նրանք այնտեղ են գտնվում հայկական կողմի համաձայնությամբ, եւ ՆԱՏՕ-ն չի միջամտում այդ հարցին»: Անդրադառնալով տարածաշրջանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի տեղակայման հարցին` Ռ.Սիմոնսը նշել է, որ դա հնարավոր է երկարատեւ քննարկումից հետո: «Դա հնարավոր կլինի, եթե հակամարտող կողմերը պայմանավորվածության հասնեն: Խաղաղապահների տեղակայումը հնարավոր է ոչ միայն ԵԱՀԿ դրոշի, այլ նաեւ ՆԱՏՕ-ի կամ ՄԱԿ-ի դրոշի ներքո»:



ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը չի բացառել, որ իր կազմակերպությունը կարող է մասնակցել մի շարք էներգետիկ նախագծերի, որոնք նախատեսվում են տարածաշրջանում, այդ թվում նաեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի պաշտպանությանը: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի զորքերը չեն պաշտպանի նավթամուղը, ՆԱՏՕ-ն կարող է տեխնիկական աջակցություն ցուցաբերել եւ զորավարժություններ կազմակերպել այն երկրների համապատասխան կազմակերպությունների հետ, որոնց տարածքով անցնում է նավթամուղը: Թեեւ Ռ.Սիմոնսը նշեց, որ Իրանի միջուկային դոսյեն մտահոգում է ՆԱՏՕ-ին, նա նշեց, որ դաշինքը չի պատրաստվում հարձակվել Իրանի վրա եւ նման բան չի անի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---