ԱՄՆ պետքարտուղարին սառը ընդունելություն է սպասում Նեթանյահուի նստավայրում

ԱՄՆ պետքարտուղարին սառը ընդունելություն է սպասում Նեթանյահուի նստավայրում

PanARMENIAN.Net - ԱՄՆ համաձայնությունն Իրանի հետ կարող է ամենաանսպասելի հետևանքներն ունենալ: Ամենահավանական սցենարների թվում է Իսրայելի կողմից խաղաղ բանակցություններից հրաժարվելը, որոնց առաջխաղացման մեջ շահագրգռված է Սպիտակ տունը:

Ըստ Neue Zuercher Zeitung թերթի փորձագետների, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին սառը ընդունելություն է սպասում Նեթանյահուի նստավայրում, որն Իրանի միջուկային ծրագրի դեմ պայքարն իր գլխավոր առաջնահերթությունն է համարում: Երուսաղեմում չեն թաքցնում նյարդայնությունն Իրանի հետ ԱՄՆ անդրկուլիսյան բանակցությունների վերաբերյալ և խստորեն քննադատում են Ժնևում ձեռք բերված համաձայնությունները:

Այս շաբաթ Բինյամին Նեթանյահուն հերթական անգամ հասկացրեց, որ Իրանի հետ «վեցնյակի» համաձայնությունը «վատ գործարք» է համարում: Իսրայելի վարչապետը վճռականորեն պահանջել է, որպեսզի Իրանը պարտավորվի ապամոնտաժել իր բոլոր միջուկային օբյեկտները, սակայն Վաշինգտոնի հանդեպ ճնշման փորձը հաջողությամբ չպսակվեց՝ Սպիտակ տունն ուղղակի անտեսեց Իսրայելի փաստարկները: Չի բացառվում, որ չեն էլ փորձել, ասվում է հրապարակման մեջ: Միևնույն ժամանակ գերմանական թերթը համամիտ չէ Իսրայելի հետ, մտածելով, որ Իրանի վերաբերյալ համաձայնությունը պարտավորեցնում է Իսրայելին «հաշտվել նոր քաղաքական իրողության հետ», գրում է cursor.info-ն:

Նոյեմբերի լույս 24-ի գիշերը Իրանն ու «վեցնյակը» համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Իրանը հրաժարվել է Իրանը համաձայնվել է հրաժարվել ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգերի տեղադրումից, թույլ տալ միջազգային տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ, սառեցնել ծանր ջրի վրա կառուցվող միջուկային ռեակտորի կառուցումը:

Փոխարենը Իրանի հանդեպ գործող պատժամիջոցները մասնակիորեն կմեղմացվեն: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին արտերկրում Իրանի մոտ 4,2 մլրդ դոլար կազմող ակտիվների ապասառեցման մասին է:

Սակայն, եթե կես տարվա ընթացքում հանրությունը տեսնի, որ խոստումները չեն կատարվում, պատժամիջոցները կվերականգնվեն ամբողջ ծավալով, զգուշացրել է ԱՄՆ նախագահը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---