Պուտին. Ուկրաինան պարտք է ռուսական բանկերին նաև գազի համար

Պուտին. Ուկրաինան պարտք է ռուսական բանկերին նաև գազի համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ ուկրաինացի պարտապանները պարտք են ռուսաստանյան բանկերին մոտ 30 մլրդ դոլար: Ըստ նրա, ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի կնքումն Ուկրաինայի և ԵՄ միջև կարող է մեծ վտանգ ներկայացնել Ռուսաստանի տնտեսության համար:

«Եթե Ուկրաինան ստորագրում է Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը, ապա նա պարտավորվում է վավերացումից երկու ամիս անց զրոյացնել մաքսային դրույքները 85 տոկոսով, իսկ երեք տարուց զրոյացումը հասցնել 95-98 տոկոսի»,-հայտարարել է Պուտինը Իտալիա կատարած այցի ժամանակ:

«Դա նշանակում է, որ եթե մենք պահպանենք ազատ առևտրի գոտին Ուկրաինայի հետ, բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ եվրոպական ծագման ապրանքներն ուղղակի, Ուկրաինայի տարածքով կհայտնվեն մեր շուկայում: Ըստ Պուտինի, այդ հարցն Ուկրաինան, Ռուսաստանն ու Եվրամիությունը կարող են քննարկել եռակողմ բանակցությունների ընթացքում:

Ռուսաստանը, շարունակեց Վլադիմիր Պուտինը, զրկվեց 10 մլրդ դոլարից Ուկրաինայի համար գազի գինը զեղջելու պատճառով՝ Ղրիմում Սևծովյան ռուսական նավատորմի տեղակայման դիմաց: Ըստ Պուտինի, ԵՄ հետ ասոցացման պայմանագրից հրաժարվելու դիմաց գազային պայմանագրի հնարավոր վերանայման հարցն Ուկրաինայի նախագահի հետ չի քննարկվել, հայտնում է ВВС-ին:

Նախօրեին Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը պատմեց, որ ԵՄ հետ ասոցացման պայմանագրի ստորագրումը պահանջել է հետաձգել Ռուսաստանը: Նա հայտարարեց նաև Մոսկվայի հետ վարկերի կամ գազի գնի նվազեցման շուրջ որևէ պայմանավորվածության բացակայության մասին:

Ըստ Ազարովի, Ուկրաինայի կառավարության որոշման գլխավոր պատճառը Ռուսաստանի ճնշումն էր, ինչպես նաև այն, որ ԵՄ-ն ու ԱՄՀ-ն հրաժարվեցին ընդունելի պայմաններով ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային:

Կիևում օտարերկրացի թղթակիցների հետ հանդիպմանը Նիկոլայ Ազարովը հավաստիացրեց, որ Ուկրաինան մշտապես դիմել է ԵՄ-ին՝ օգնելու և Ռուսաստանի տնտեսական ճնշման արդյունքում կորուստների հատուցման խնդրանքով:

«Ասոցացման մասին համաձայնագիրը համապատասխանում է ռազմավարական շահերին հեռանկարում, սակայն մարտավարական առումով մենզ շատ լուրջ հետևանքներ են սպասում, որոնք հեղինակազրկում են եվրաինտեգրման գաղափարները»,-ասել է վարչապետը՝ մեկնաբանելով համաձայնագրի ստորագրման հետաձգումը: Նա պատմել է, որ վերջին կաթիլը դարձան ԱՄՀ կոշտ պահանջները 4 մլրդ դոլար վարկ տրամադրելու դիմաց:

Հղումներ թեմայով.
«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---