Սիրիայում մոտ 500 թուրք իսլամիստ է կռվում![]() 27 նոյեմբերի 2013 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը զեկույց է հրապարակել, որտեղ ասվում է, որ Սիրիայում գործող «Ալ Քայիդայի» հետ կապված «Ալ Նուսրիի ճակատի» շարքերում նախագահ Ասադի դեմ կռվում են Թուրքիայի 500 քաղաքացիներ: Ինչպես գրում է Today’s Zaman-ը, նրանցից ոմանք նախապատրաստում են անցել Աֆղանստանի ու Պակիստանի ահաբեկչական ճամբարներում: Զեկույցը հիմնված է ազգային հետախուզության (MİT) ու ժանդարմերիայի տվյալների վրա: Ասվում է նաև, որ կառավարական զորքերի դեմ մարտերում Սիրիայում 13 թուրք իսլամիստ է զոհվել: Նշվում է նաև, որ 75 թուրք քաղաքացիներ, որոնց անունները չեն նշվում, նույնպես սպանվել են Սիրիայում: Ըստ MİT տվյալների, շուրջ 3000 վարձկաններ են Սիրիա ներթափանցել Թուրքիայի տարածքով: Վարձկանների թվում կան Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի ու Պակիստանի քաղաքացիներ: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Իսլամիստական խմբավորումները ձգտում են շարիաթի օրենքներով ապրող պետություն ստեղծել: Photo: Reuters Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |