«Ռոսատոմը» կօգնի ՀԱԷԿ-ին հզորացնել միջուկային անվտանգությունը

«Ռոսատոմը» կօգնի ՀԱԷԿ-ին հզորացնել միջուկային անվտանգությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կառավարությունը համաձայնագիր կստորագրի ՀՀ կառավարության հետ միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին: Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», «Ռոսատոմին» նման հանձնարարություն է տվել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Հանձնարարել ատոմային էներգետիկայի պետական «Ռոսատոմ» կորպորացիային ՌԴ ԱԳՆ ու «Ռոստեխնադզորի» հետ համատեղ բանակցել հայկական կողմի հետ և պայմանավորվածության հասնելու դեպքում ՌԴ կառավարության անունից ստորագրել այդ համաձայնագիրը»,-ասվում է վարչապետի կարգադրության մեջ, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

Համաձայնագրի նախագծում ասվում է, որ կողմերը համագործակցում են «կատարելագործելու համար ՀՀ միջուկային անվտանգության ենթակառուցվածքները Հայկական ԱԷԿ-ի շահագործման ու նոր էներգաբլոկերի կառուցման ոլորտում»:

Աշխատանքն այդ ուղղությամբ կտարվի ըստ ՄԱԳԱՏԷ-ի հանձնարարականների:

Ենթադրվում է, որ համագործակցությունը զարգանալու է մի քանի ուղղություններով, այդ թվում նորարարական միջուկային էներգետիկ սարքերի մշակման ոլորտում: Կողմերը մտադիր են նաև կատարելագործել միջուկային անվտանգությունն օգտագործված միջուկային վառելիքի ու ռադիոակտիվ թափոնների հարցում:

Հայաստանի կառավարությունը 2012 թ. ապրիլին 10 տարով երկարացրել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը: Կառավարական որոշման մեջ ասվում է, որ ըստ ՀՀ գործող օրենսդրության, ՀԱԷԿ երկրորդ բլոկի շահագործման լիցենզիան տրվել է 2011 թվականին 10 տարի ժամկետով, սակայն, ըստ շահագործման պայմանների, լիցենզիայի ժամկետը սպառվում է 2016 թվականի սեպտեմբերի 1-ին:

Սեպտեմբերի 13-ին կառավարության նիստից հետո Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որի համաձայն ԱԷԿ շահագործման ժամկետը կերկարացվի մինչև 2026 թվականը: Համապատասխան պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հանդիպման ժամանակ: Կողմերը պայմանավորվել են, որ «Ռոսատոմը» հայաստանցի փորձագետների հետ միասին կաշխատի նախագծի իրականացման վրա:

ՀԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976 թվականին: 1989 թ. կայանը փակվեց անվտանգության նկատառումներով, իսկ 1995 թ. ԱԷԿ 404 ՄՎտ երկրորդ բլոկը վերագործարկվեց:

Հայաստանը մտադիր է կառուցել մոտ 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ, որի համար պահանջվում է մոտ 5 մլրդ դոլար:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---