Արաբական միապետությունները զուսպ են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հարցում

Արաբական միապետությունները զուսպ են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հարցում

PanARMENIAN.Net - Պարսից ծոցի արաբական միապետությունները զուսպ են Իրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» երկրների հետ համաձայնության հարցում, հայտարարել է Բահրեյնի ՆԳՆ ղեկավար Ռաշիդ բեն Աբդալլա Ալ Խալիֆան:

«Մենք ակնկալում ենք, որ համաձայնագիրը ստորագրած երկրները կբացատրեն տարածաշրջանի առաջնորդներին ու ժողովրդներին, թե ինչպես է պայմանավորվածությունը նպաստելու տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ու չի վնասի Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամներից որևէ մեկի անվտանգությանը»,-ասել է նախարարը այդ կազմակերպության ՆԳՆ ղեկավարների հավաքին Մանամայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Մինչ այդ Պարսից ծոցի երկրների արձագանքը կնքված համաձայնությանը զուսպ էր, նրանք հույս են հայտնել, որ պայմանավորվածությունների արդյունքում լարվածությունը տարածաշրջանում կնվազի:

Իրանի հարաբերությունները Պարսից ծոցի երկրների հետ վերջին տարիներին լարված էին, առաջին հերթին Սաուդյան Արաբիայի հետ: Առավելապես սունիներով բնակեցված միապետությունները մեղադրում էին Իրանին, որտեղ ինչպես հայտնի է հիմնականում շիաներն են գերակշռում, Իրաքի, Բահրեյնի, Եմենի ու Լիբանանի ներքին գործերին միջամտելու մեջ: Բացի այդ, արաբական աշխարհում մտավախություն էր առաջացնում Իրանի միջուկային ծրագիրը: Վերջին 2 տարում հարաբերությունները սրվեցին Սիրիայում զինված հակամարտության պատճառով, որտեղ Իրանը սատարում է կառավարությանը, իսկ արաբական երկրներն՝ ընդդիմությանը:

Դեկտեմբերի 8-ին Իրանի իշխանությունների հրավերով ՄԱԿ տեսուչները կայցելեն Արակում կառուցվող ռեակտոր: Նոյեմբերի լույս 24-ի գիշերը Իրանն ու «վեցնյակը» համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Իրանը հրաժարվել է Իրանը համաձայնվել է հրաժարվել ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգերի տեղադրումից, թույլ տալ միջազգային տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ, սառեցնել ծանր ջրի վրա կառուցվող միջուկային ռեակտորի կառուցումը: Փոխարենը Իրանի հանդեպ գործող պատժամիջոցները մասնակիորեն կմեղմացվեն: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին արտերկրում Իրանի մոտ 4,2 մլրդ դոլար կազմող ակտիվների ապասառեցման մասին է:

Սակայն, եթե կես տարվա ընթացքում հանրությունը տեսնի, որ խոստումները չեն կատարվում, պատժամիջոցները կվերականգնվեն ամբողջ ծավալով, զգուշացրել է ԱՄՆ նախագահը:

Իրանի ԱԳ փոխնարար ու միջուկային ծրագրի գծով գլխավոր բանախոս Աբբաս Արակչին հայտարարել է, որ Իրանի ուրան հարստացնելու իրավունքը ապահովում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը և այդ իրավունքն այլ երկրները չեն կարող քննարկել կամ արգելել:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---