Փորձագետ. Ժնևյան համաձայնագիր՝ հայացք Իսրայելից

Փորձագետ. Ժնևյան համաձայնագիր՝ հայացք Իսրայելից

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի և ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների ու Գերմանիայի կնքած համաձայնագիրy, անշուշտ, կարելի է բեկում և նշանակալի իրադարձություն համարել: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Երուսաղեմի Հրեական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի դոկտոր Վլադիմիր Մեսամեդը: Ըստ նրա, սա կարևոր հանգրվան է Իրանի միջուկային ծրագրի շուրջ 10-ամյա բանակցություններում:

«Փաստաթղթի ստորագրումը պետք է հաներ միջազգային հանրության մտահոգությունը և որոշակի չափով հանգստացներ այն երկրներին, որոնք համարում էին և համարում են, որ Իրանի միջուկային սպառազինումը սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև գլոբալ առումով: Ցավոք, ստորագրումից մի քանի օր անց ավելի հստակ ես հասկանում, որ մտահոգությունը չի նվազել, իսկ Իրանը ստացել է անհամարժեք առավելություններ: Այն, ինչ տեղի ունեցավ, կարելի է համարել Իրանի դիվանագիտության հաղթանակը: Իրանը կարողացավ ստանալ այն ամենն, ինչ ուզում էր՝ լրջորեն ոչ մի բան չզիջելով: Դեռ մինչև ստորագրումը Իրանը հայտարարեց «կարմիր գծերի» մասին, որոնք նա չի կարող հատել: Օրինակ, խոսքը այն մասին է, որ նա չի կարող փակել ստորգետնյա ատոմային օբյեկտը Ֆորդոյում: Նույն կերպ անընդունելի էր համարում Իրանը Արակում ծանր ջրի վրա գործող ռեակտորի փակումը, հարստացված ուրանի պաշարները երկրից դուրս բերելը, Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի լրացուցիչ արձանագրություն ստորագրելը: Բոլոր այս կետերը կասկած են հարուցում, որ Իրանի ատոմային ծրագիրը ռազմական բաղադրիչ ունի»,-ասել է Մեսամեդը:

Ի՞նչ ստացավ Իրանը 10-ամյա հոգնեցուցիչ բանակցային մարաթոնի ավարտին: Ըստ փորձագետի, առաջինը՝ կեսամյա դադար, որի ընթացքում, փաստորեն, նա կարող է շարունակել այն, ինչ անում էր մինչև նոյեմբերի 24-ը: «Այժմ Իրանը կայուն կանալ ստացան Արևմուտքի հետ փոխգործակցելու համար, յուրատիպ ֆինանսական օգնություն ապասառեցված ակտիվների տեսքով: Գործնականում Իրանը ոչ մի բան չզիջեց իր ռազմական պաշարներինց և կարող է շարունակել այն կուտակել: Միջազգային տեսչական նոր հնարավորությունները առանց լրացուցիչ արձանագրության ստորագրման հազիվ թե իրագործվեն: Սակայն ամենակարևոր եզրակացութնունը, որ կարելի է անել, այն է, որ իրականում համաձայնագիրը կտրուկ խարխլում է միջուկային զենքի չտարածման ռեժիմը՝ ի ցույց դնելով մի երկրի անպատժելիությունը, որը չնայած ահաբեկչության միջազգային հովանավորի կասկածելի համբավի, բոնուսներ է ստանում շարունակելու համար ոչ կոնվենցիոնալ զենքի ստեղծմանն ուղղված ջանքերը: Դա կարող է դոմինոյի էֆեկտով ուժերի հաստատված բալանսը խախտելու ցանկություն առաջացնել մի շարք երկրներում: Եվ այդ դեպքում ամենատրամաբանականը հենց միջուկային զենքի մրցավազքն է դառնում»,-ասել է Մեսամեդը:

Նոյեմբերի լույս 24-ի գիշերը Իրանն ու «վեցնյակը» համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Իրանը հրաժարվել է Իրանը համաձայնվել է հրաժարվել ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգերի տեղադրումից, թույլ տալ միջազգային տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ, սառեցնել ծանր ջրի վրա կառուցվող միջուկային ռեակտորի կառուցումը: Փոխարենը Իրանի հանդեպ գործող պատժամիջոցները մասնակիորեն կմեղմացվեն: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին արտերկրում Իրանի մոտ 4,2 մլրդ դոլար կազմող ակտիվների ապասառեցման մասին է:

Սակայն, եթե կես տարվա ընթացքում հանրությունը տեսնի, որ խոստումները չեն կատարվում, պատժամիջոցները կվերականգնվեն ամբողջ ծավալով, զգուշացրել է ԱՄՆ նախագահը:

Իրանի ԱԳ փոխնարար ու միջուկային ծրագրի գծով գլխավոր բանախոս Աբբաս Արակչին հայտարարել է, որ Իրանի ուրան հարստացնելու իրավունքը ապահովում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը և այդ իրավունքն այլ երկրները չեն կարող քննարկել կամ արգելել:

Իրանի միջուկային ծրագիր

Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---