Ռուսաստանն ու Իրանը մտադիր են նոր ԱԷԿ կառուցել Բուշերում 2 դեկտեմբերի 2013 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստնն ու Իրանը բանակցում են Բուշերում նոր ատոմակայանի կառուցման շուրջ, ինչպես նեթադրվում է, աշխատանքները կմեկնարկեն 2014 թվականին, կիրակի օրը հայտարարել է AFP-ն: «Մենք բանակցում ենք ռուսական կողմի հետ 4 հազար մեգավատ էլեկտրականություն արտադրելու համար և նրանք պատրաստակամ են սկսելու շինարարությունը»,-հայտարարել է Իրանի Ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար ու փոխնախագահ Ալի Աքբար Սալեհին IRIB պետհեռուստառադիոընկերությանը: «Հաջորդ տարի մենք կկարողանանք տեսնել Բուշերում ևս մեկ ԱԷԿ-ի կառուցում»,-ասել է Սալեհին: Նոր ԱԷԿ-ի արտադրական հզորությունը չի հստակեցվում: Մինչ այդ Իրանը հայտարարել էր, որ նախատեսում է 1000 մեգավատ հզորությամբ գործարանի կառուցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նոյեմբերի լույս 24-ի գիշերը Իրանն ու «վեցնյակը» համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Իրանը հրաժարվել է Իրանը համաձայնվել է հրաժարվել ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգերի տեղադրումից, թույլ տալ միջազգային տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ, սառեցնել ծանր ջրի վրա կառուցվող միջուկային ռեակտորի կառուցումը: Փոխարենը Իրանի հանդեպ գործող պատժամիջոցները մասնակիորեն կմեղմացվեն: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին արտերկրում Իրանի մոտ 4,2 մլրդ դոլար կազմող ակտիվների ապասառեցման մասին է: Սակայն, եթե կես տարվա ընթացքում հանրությունը տեսնի, որ խոստումները չեն կատարվում, պատժամիջոցները կվերականգնվեն ամբողջ ծավալով, զգուշացրել է ԱՄՆ նախագահը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |