Դեկտեմբերի 1-ից Թուրքիան երեք տարով ընդգրկվել է G20 «եռյակում» 2 դեկտեմբերի 2013 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ընդգրկվել է G20 երկրների «եռյակում»: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Ալի Բաբաջանը: «Դեկտեմբերի 1-ից Թուրքիան երեք տարով կընդգրկվի G20 «եռյակում», որը համարվում է կազմակերպության այսպես կոչված կառավարող մեխանիզմը: Նա պարզաբանել է, որ «եռյակը», որը կազմված է «քսանյակի» նախորդ, ներկա և ապագա նախագահներից, կարևոր դերակատարություն ունի նիստերի օրակարգի մշակման մեջ և ապահովում է կառույցի անընդմեջ գործունեությունը: 2015 թվականին G20 երկրների ղեկավարների գագաթաժողովը կանցնի Թուրքիայում»: Նշելով, որ նախագահությունը G20-ում և անդամակցությունը «եռյակում» հնարավորություն է տալիս Թուրքիային որոշելու գլոբալ տնտեսության օրակարգը, Բաբաջանը հայտարարել է. «Նախագահությունը G20-ում հնարավորություն է տալիս առավել արդյունավետ ներկայացնել միջազգային ասպարեզում մեր երկրում տեղի ունեցած արմատական բարեփոխումները», հայտնում է trtrussian-ը: G20-ը՝ Քսանի խումբ-ը 20 տնտեսություն (19 ազգային տնտեսություն և ԵՄ) ներկայացնող ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի նախագահների միջազգային խորհրդաժողովի ձևաչափ է։ G20-ի հանդիպումներին սովորաբար ներկա են գտնվում Միջազգային արժութային հիմանդրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները։ Ընդհանուր առմամբ, G20-ը իրենից ներկայացնում է համաշխարհային համախառն ներքին արդյունքի 90 %-ը, համաշխարհային առևտրի 80 %-ը և Երկրի բնակչության երկու երրորդը։ Հանդիսանում է համագործակցության և խորհրդակցության ֆորում միջազգային ֆինանսական համակարգի հարցերի գծով։ Մինչ 2008 թ. խումբը չեր անցկացնում գագաթնաժողովներ ամենաբարձր մակարդակով, նրա գործունեության հիմնական ձևը ամենամյա հանդիպումներն էին ֆինանսների նախարարների և Կենտրոնական բանկերի նախագահների մակարդակով։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից |