Ռամիլ Սաֆարովն իրեն անմեղսունակ է հայտարարել

PanARMENIAN.Net - Այսօր Հունգարիայի մայրաքաղաքում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար մեղադրվող Ռամիլ Սաֆարովը հանդես է եկել վերջին խոսքով` նա հայտարարել է, որ հայ սպայի սպանության պահին նա անմեղսունակ վիճակում է եղել: Պատմելով նաեւ իր կարծիքով տեղ գտած տարբեր թերությունների մասին, որոնք եղել են այդ գործի քննության ընթացքում, մեղադրյալը խնդրել է դատարանից արդար դատավճիռ կայացնել: Սաֆարովի ելույթում հիմնական շեշտը դրվել է «հայ զավթիչների կողմից իր հարազատ Ջաբրահիլի շրջանի գրավման, ադրբեջանցի փախստականների եւ բռնի տեղահանվածների` այդ թվում իր հարազատների եւ մտերիմների հետ հայերի դաժան հաշվեհարդարի, միլիոնավոր ադրբեջանցի փախստականների եւ բռնի տեղահանվածների» մասին պատմության վրա: Ըստ սպայի, հանցագործության համար դրդապատճառ են հանդիսացել հայ զինծառայողի գործողությունները, մասնավորապես, այն, որ «Գ.Մարգարյանը պղծել է Ադրբեջանի պետական դրոշը, ինչպես նաեւ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել ԱՀ Զինված ուժերի հասցեին», հաղորդում է Day.az-ը: Հիշեցնենք, որ այսօր դատարանը պետք է հրապարակի Ռ.Սաֆարովի գործով դատավճիռը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---