El Mundo. Հնարավոր է, Անգոլան դառնա առաջին երկիրը, որտեղ կարգելվի իսլամը

El Mundo. Հնարավոր է, Անգոլան դառնա առաջին երկիրը, որտեղ կարգելվի իսլամը

PanARMENIAN.Net - «Իսլամի դեմ հալածանքների մասին օրենք դեռ չի ընդունվել, սակայն Անգոլայի կառավարությունը փաստացի միանշանակ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ»,-պնդում է El Mundo-ն՝ Աֆրիկայի իրավապահների և մահմեդական կազմակերպությունների վրա հղումով: Ոստիկանությունը 78 մզկիթ է փակել և հավանություն է տվել ևս 10 հրկիզման այն պատրվակով, որ մզկիթներն արտոնագրեր չունեն: «Իսլամն արգելելու մասին բացահայտ խոսել է միայն մշակույթի նախարար Ռոզա Կրուշը»,-նշում է պարբերականը:

Ըստ գործող օրենքի, Անգոլայում պետությունը ճանաչում է միայն այն կրոնական դավանանքները, որոնք հավատացյալների 100 հազար ստորագրություն են հավաքել և ներկայացուցչություններ ունեն առնվազն 12 նահանգներում 18-ից: Անգոլայի բնակչության 95 տոկոսը քրիստոնյաներ են, մահմեդականներն ընդամենը 90 հազար են կազմում:

Ըստ թերթի, Անգոլայի կառավարությունը մտադիր է օրենքից դուրս հայտարարել ևս 194 սակավանդամ կրոնական խմբերի, օրինակ, բուդդայականներին ու հինդուիզմի կողմնակիցներին: Սակայն Անգոլայի մահմեդականները գտնում են, որ նորմը սահմանվել է, կանխելու համար մահմեդական կրոնի տարածումը:

Անգոլայում երբեք պառակտում չի եղել մահմեդականների ու քրիստոնյաների միջև, սակայն մտավախություններ կան, որ իսլամի տարածումը կարող է պառակտել հասարակությունը, ինչպես այժմ դա տեղի է ունենում Նիգերիայում և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում:

Նիգերիայում գործում են «Բոկո հարամի« գրոհայինները, իսկ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում՝ ապստամբների կոալիցիան, որը ձգտում է տապալել կառավարությունը և իսլամական պետության ռեժիմ հաստատել, հիմնված շարիաթի օրենքների վրա:

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ջիհադիստները սպառնում են կաթոլիկների հաստատություններին ու հիշեցնում են վերջերս Մալիում ստեղծված իրավիճակը:

«Բոկո հարամը» նիգերիական ծայրահեղական իսլամիստական աղանդ է, հայտնի է 2002 թվականից, երբ այն գլխավորեց Մոհամմեդ յուսուֆը: Կազմակերպության գլխավոր նպատակն է շարիաթի ներմուծումը Նիգերիայի ողջ տարածքումյ: Կազմակերպությունը դեմ է արևմտյան իրթությանը, մշակույթին ու գիտությանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---