ԱՄՆ-ն համաձայն է, որ Իրանն ուրան հարստացնի, ԵՄ-ն հուսով է, որ բանակցությունները կշարունակվեն, իսկ Լավրովը Թեհրան է մեկնում

ԱՄՆ-ն համաձայն է, որ Իրանն ուրան հարստացնի, ԵՄ-ն հուսով է, որ բանակցությունները կշարունակվեն, իսկ Լավրովը Թեհրան է մեկնում

PanARMENIAN.Net - Եթե պաշտոնական Թեհրանը կատարի պարտավորությունները, Սպիտակ տունը կհամաձայնվի, որ Իրանում հասրտացման ցածր աստիճանի ուրան արտադրվի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ԱԽ խորհրդի մամլո քարտուղար Բերնադետ Մեեհանը: Նա պահանջել է խիստ վերահսկողություն սահմանել Իրանի միջուկային օբյեկտների գործունեության ու պահեստների վրա, և միայն այդ դեպքում թույլ տալ ցածր աստիճանի հարստացման ուրանի արտադրությունն երկրում:

Ըստ Մեեհանի, եթե իր երկիրը չի ընդունում, որ ուրնի հարստացումը կարող է ամբողջական լինել Իրանում, ապա այդ հարցում կարելի է որոշակի համաձայնության հասնել:

Մինչ այդ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին իր վերաբերմունքն էր հայտնել Իրանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ: Նա մերժել էր որոշ կոնգրեսականների առաջարկներն այդ հարցում, հայտնում է SalamNews-ը՝ «Ռոյթերսի» վրա հղումով:

Ինչպես հայտնում է «Թրենդը» Իրանի պետական IRINN հեռուստաալիքի վրա հղումով, ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆի հետ: Ըստ հաղորդագրության, հեռախոսազրույցը կայացել է Իրանի ԱԳ նախարարի ԱՄԷ այցի ժամանակ:

Զրույցի ժամանակ Էշթոնը նշել է, որ P5 +1 երկրները պարտավորվում են կատարել Ժնևի համաձայնության բոլոր կետերը: Նա հույս է հայտնել, որ բնակացությունները կշարունակվեն:

Ըստ IRNA գործակալության, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ կայցելի Իրան: Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա իրանցի իր պաշտոնակցի ու բարձրաստիճան այլ անձանց հետ: Կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում ու աշխարհում:

Նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին Ժնևում, որը ենթադրում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում: ԱՄՆ-ն ու նրա արևմտյան դաշնակիցները կասկածում են, որ Իրանը միջուկային զենք է մշակում, Իրանը հերքում է այդ մեղադրանքները: Իրանը բազմիցս է հայտարարել, որ մտադիր է միջուկային էներգիան օգտագործել զուտ խաղաղ նպատակով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---