ԱՄՆ ՊՆ. Իրանի հետ դիվանագիտությունը պետք է հենվի ռազմական ուժի վրա

ԱՄՆ ՊՆ. Իրանի հետ դիվանագիտությունը պետք է հենվի ռազմական ուժի վրա

PanARMENIAN.Net - Իրանի հետ դիվանագիտությունը պետք է հենվի ռազմական ուժի վրա, հայտնում է Reuters գործակալությունը՝ մեջբերելով ԱՄՆ պաշտպանության նախարարի հայտարարությունը: «Մեր հաջողությունը կախված կլինի ԱՄՆ ռազմական հզորությունից ու Մերձավոր Արևելքում մեր դաշնակիցների ու գործընկերների վստահությունից»,-հայտարարել է Չակ Հեյգելը՝ հավելելով, որ, չնայած դիվանագիտությունն առաջ է շարժվում, ԱՄՆ անվտանգությունն երաշխավորելու են ռազմանավերը, տանկերը, հրետանին և 35 հազար զինծառայողը:

Նախարարը նաև նշել է, որ Պենտագոնը մեծ ուշադրություն կդարձնի իր գործընկերների ռազմական ներուժի զարգացման վրա ԱՄՆ ռազմական ներկայությանը տարածաշրջանում լրացուցիչ աջակցության համար:

Նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին Ժնևում, որը ենթադրում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում: ԱՄՆ-ն ու նրա արևմտյան դաշնակիցները կասկածում են, որ Իրանը միջուկային զենք է մշակում, Իրանը հերքում է այդ մեղադրանքները: Իրանը բազմիցս է հայտարարել, որ մտադիր է միջուկային էներգիան օգտագործել զուտ խաղաղ նպատակով:Փոխարենը պատժամիջոցներն Իրանի դեմ կմեղմացվեն: Ըստ ԶԼՄ-ների, խոսքը գնում է առաջին հերթին Իրանի 4,2 մլրդ դոլար արտասահմանյան ակտիվների ապասառեցման մասին:

Համաձայնության առաջին փուլը նախատեսված է կես տարվա համար, երբ բանակցությունները կշարունակվեն, հասնելու համար վերջնական պայմանավորվածությունների խաղաղ միջուկային գործունեության պարամետրերի մասին:Համաձայնությունն ուժի մեջ կմտնի 2013 թ. դեկտեմբերի 20-ին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---