Ռ. Սաֆարովի իրավապաշտպանները պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

PanARMENIAN.Net - «Եթե Հունգարիայի բարձրագույն դատական մարմինները չվերանայեն Ռամիլ Սաֆարովի նկատմամբ կայացրած դատավճիռը, ապա դիմում կուղղարկվի Մարդու իրավունքերի եվրոպական դատարան»: Այդ մասին հայտարարել է Ռ. Սաֆարովի ընտանիքի ներկայացուցիչ, դատական գործընթացին մասնակցած իրավաբան Ադիլ Իսմայլովը: Նա նշել է, որ Բուդապեշտի դատարանը ապրիլի 13-ին «անարդար» դատավճիռ է կայացրել Ադրբեջանի Զինված ուժերի սպա Ռ. Սաֆարովի նկատմամբ: «Հունգարացի իրավաբանները հայտարարել են, որ բողոքարկելու են: Եթե Հունգարիայի Բողոքարկման դատարանը ուժի մեջ թողնի Ռ. Սաֆարովի նկատմամբ ցմահ բանտարկության դատավճիռը, այդ որոշումը կբողոքարկվի Գերագույն դատարնում: Եթե այդ մարմինը եւս չվերանայի դատավճիռը, կդիմենք Մարդու իրավունքերի եվրոպական դատարան»,- հայտարարել է Ա. Իսմայլովը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---