Արդեն 1000 օր է Սիրիայում քաղաքացիական պատերազմ է

Արդեն 1000 օր է Սիրիայում քաղաքացիական պատերազմ է

PanARMENIAN.Net - Արդեն 1000 օր է Սիրիայում քաղաքացիական պատերազմ է: Պատերազմը սկիզբ առավ 2011 թ. մարտի 15-ին Հորդանանի հետ սահմանակից Դերաա քաղաքում բողոքի զանգվածային ակցիաներից, որոնք արագ վերաճեցին անկարգությունների՝ կոշտ ճնշվելով Սիրիայի իշխանությունների կողմից:

Չնայած դրան, անկարգությունների ալիքն արագ տարածվեց խոշոր բնակավայրերում՝ Դումա, Բանիյաս, Համա, Հալեպ, Թալկփախ, Իդլիբ, Ռաստան, Հոմս և այլն: 2011 թ. ամռանը Սիրիայում սկսեցին ձևավորվել ապստամբների առաջին խոշոր խմբավորումները: Ըստ ՄԱԿ փախստականների գծով գործակալության տվյալների, պատերազմի ընթացքում զոհվել է շուրջ 128 հազար սիրիացի և շուրջ 2 մլն վիրավորվել է: Զոհվածների թվում մոտ 100 հազար երեխա կա: 16 հազար քաղաքացիների գտնվելու վայրը, որոնց ձերբակալել են իշխանությունները, անհայտ է: 2,2 մլն մարդ, որից մոտ կեսը՝ 52 տոկոսը երեխաներ են, ստիպված եղան լքել իրենց տներն ու փախստականներ դառնալ:

9 տոկոսը ստիպված եղավ փախչել հարևան երկրներ. Լիբանան՝ 385 հազար, Հորդանան՝ 291 հազար, Թուրքիա՝ 294 հազար: Երկկողմանի որբ մնացին մոտ 4000 երեխաներ ու դեռահասներ: 6,5 մլն սիրիացիներ, բնակչության գրեթե մեկ երրորդը, անօթևան մնաց: Քանդվել է նաև հիվանդանոցների ու բուժհաստատությունների մոտ 60 տոկոսը: Մարտական գործողությունների արդյունքում տուժել է նաև «շտապ օգնության» ենթակառուցվածքը: Քաղաքացիական պատերազմի հետևանքով սիրիական տնտեսությունը զրկվեց գրեթե ողջ նավթային ոլորտից: Ինչպես գրում է Al Vatan-ը, նավթի արտահանումը մինչպատերազմականի համեմատ անկում է ապրել 95 տոկոսով, ներկրվող ապրանքների քանակը՝ 88 տոկոսով: 2011 թվականի սկզբին սիրիական արտահանման ծավալը կազմում էր 4,1 մլրդ դոլար, 2013 թ. սկզբին՝ 818 միլիոնից էլ պակաս:

Photo:reuters
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---