Եգիպտոսում սկսվել է «Մահմեդական եղբայրների» դատը

Եգիպտոսում սկսվել է «Մահմեդական եղբայրների» դատը

PanARMENIAN.Net - Իսլամիստական «Մահմեդական եղբայրներ» շարժման առաջնորդ Մոհամմեդ Բադիան առաջին անգամ 2013 թ. հուլիսին ձերբակալվելուց հետո կանգնեց դատարանի առջև, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Այսօր նա դատարանի առջև է կանգնել իր զինակիցների հետ՝ «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությունից պատգամավորներ Մոհամմեդ Բելտագիի ու Էսամ Էրիանի հետ, որը «Ազատության ու արդարության կուսակցության» առաջնորդներից էր: Այդ կազմակերպությունը ևս խորհրդարանում ներկայացնում էր «Մահմեդական եղբայրներին»:

Դատարանի առջև է կանգնել նաև Եգիպտոսի մատակարարման նախկին նախարար Բասեմ Ուդան: Բոլոր նրանց մեղադրում են բռնության կոչերի համար Կահիրեում հուլիսի 30-ին «Մահմեդական եղբայրներ» կենտրոնակայանի մոտ հակաիսլամիստական ակցիայի ժամանակ, երբ 9 ցուցարար սպանվեց, իսկ 91-ը՝ վիրավորվեց:

Լսումների ժամանակ Բադիան ժխտում էր, որ շարժումը բռնի գործողությունների է դիմել: Դատական լսումները ընդհատվել են դատապարտյալների բղավոցներով, որոնք մեղադրում էին գեներալներին, որոնք հեղաշրջում արեցին, որ նրանք «Մահմեդական եղբայրներից» գողացան իշխանությունը, որը նրանք ստացել էին առաջին ազատ ընտրությունների արդյունքում: Լսումները տեղափոխվել են 2014 թ. փետրվարի 11:

«Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928 թվականին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933 թվականից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949թ., 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966 թվականին մահապատժի ենթարկվեց: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհայինի վերջում այն արդեն 500 հազար անդամ ուներ:

Մոհամմեդ Մուրսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2012 թվականին, երբ պաշտոնանկ արվեց Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց ամբողջությամբ փլուզել տնտեսությունը, և փորձեց շարիաթի օրենքներ հաստատել երկրում: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը, որը դժգոհ էր իսլամիստների կառավարումից, մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց Մուրսիի պաշտոնանկության օգտին: Հուլիսի 3-ին եգիպտական բանակը տեղեկացրեց Մոհամմեդ Մուրսիին, որ նա այլևս Եգիպտոսի նախագահ չէ: Զինվորականները գնացին դրան Մուրսիին կամավոր հրաժարականի դրդելու անհաջող փորձերից հետո: Օգոստոսի վերջում Եգիպտոսում ձերբակալվեցին «Մահմեդական եղբայրների» առաջնորդներ Մոհամմեդ Բադիան ու Մոհամմեդ Բելտագին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---