ԵՄ-ն հորդորում է Բաքվին հարգել իր միջազգային պարտավորությունները

ԵՄ-ն հորդորում է Բաքվին հարգել իր միջազգային պարտավորությունները

PanARMENIAN.Net - «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հարգանքով վերաբերվել իր միջազգային պարտավորություններին: Ադրբեջանը բավականին անելիք ունի հավաքների ազատության, ԶԼՄ-ների ազատության ու մարդու իրավունքների ոլորտներում»,-հայտարարել է ԵՄ ընդլայնման ու գործընկերության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, Ֆյուլեն նշել է, որ Ադրբեջանը պետք է ներդաշնակեցնի իր ընտրական օրենսգիրքը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնարարականների հետ: Ըստ նրա, Ադրբեջանը պետք է շտապի, քանի որ հաջորդ տարի տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, իսկ 2015-ին՝ միլի մեջլիսի ընտրություններ: Եվրահանձնակատարը նաև նշեց, որ հարկավոր է, որ Ադրբեջանն անդամակցի Առևտրի միջազգային կազմակերպությանը, որը կարևոր պայման է ԵՄ հետ առևտրային հարաբերությունների զարգացման համար:

Դեկտեմբերի 9-ին Բրյուսելում տեղի ունեցավ Ադրբեջանի և ԵՄ Համագործակցության խորհրդի 14-րդ նիստը: Մինչդեռ, Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը նշել է, որ շուրջ 140 քաղբանտարկյալներ իրենց առողջությունն ու կյանքն են կորցնում ազատազրկման մեջ: Հոկտեմբերի 9-ին իշխանության հերթական յուրացման արդյունքում շինծու մեղադրանքներով դատավարություններ են ընթանում ամբողջ երկրում: Շեքիում, այդ դատավարությունները փաստացի բազմամսյա խոշտանգումների են վերածվում: Լյանկարանում դատական ֆարսը Յադիղար Սադիխովի հանդեպ կոչված է ցույց տալու հարավի բնակիչներին, որ նույնիսկ մտավորական ակնոցավոր դասախոսը կարող է խուլիգան ճանաչվել ու կալանավորվել:

Սուդայում ծանր հանցագործությունների օրինակով երիտասարդներին ցույց են տալիս, որ եթե լինի տիրոջ հրամանը, ապա կդատեն ոչ թե 8, այլ 8 հազար թմրամոլ ահաբեկիչների ու ոչ մի Եվրոպա Ամերիկայի հետ միասին նրանց չի օգնի: Հոկտեմբերի 9-ին հաջորդած երկու ամիսներին չորս անձանց, որոնք համարձակություն ունեցան դիմադրել Ալիևների բռանտիրական ռեժիմի ուժին ու հզորությանը, արդեն ազատազրկման մեջ են՝ իրավաբան-իրավապաշտպան Ղուրբան Մամեդովը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման, աստվածաբան Թալե Բագիրովը՝ 2 տարվա, լրագրող Սարդար Ալիբեյլին՝ 4 տարվա, բլոգեր Ռաշադ Ռամազանովը՝ 8 տարվա:

Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որտեղ նախագահ Իլհամ Ալիևը հաղթեց 84,54 տոկոսով: Երկրորդ տեղում էր ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի թեկնածու Ջամիլ Հասանլին ձայների 5,53 տոկոսով:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ու ԵԱՀԿ ԽՎ համատեղ հայտարարության մեջ ասվում էր, որ նախագահական ընտրություններն Ադրբեջանում անցել են խոսքի ու հավաքների ազատության սահմանափակումներով: Իր հերթին Մեծ Բրիտանիայի եվրոպական գործերի նախարար Դևիդ Լիդինգթոնը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կիսում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարծիքն այն մասին, որ ընտրությունները չէին համապատասխանում այդ երկրի պարտավորություններին ԵԱՀԿ առջև: ԵԱՀԿ և Մեծ Բրիտանիայի կարծիքը կիսեց նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը:

ԵԽԽՎ-ն ու Եվրախորհրդարանը դրական գնահատական տվեցին՝ անվանելով ընտրություններն «ազնիվ, թափանցիկ ու արդար»: ԱՄՆ հետախուզությունն ապացույցներ ներկայացրեց, որ ԵԽԽՎ դիտորդական խմբի պատգամավորները կաշառվել են Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամանակ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---