Մանդելան ասում էր՝ հասարակությունը փոխելն այնքան էլ բարդ չէ, բարդ է փոխվելը

Մանդելան ասում էր՝ հասարակությունը փոխելն այնքան էլ բարդ չէ, բարդ է փոխվելը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին Յոհանեսբուրգի արվարձանում գտնվող Soccer City ֆուտբոլի մարզադաշտում տեղի կունենա ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հետ հրաժեշտի արարողությունը: Հոգեհանգստին կմասնակցեն գրեթե 100 պետությունների նախագահներ, այդ թվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տիկնոջ Միշելի հետ, նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը տիկնոջ Լորայի հետ: Ակնկալվում է, որ ներկա կգտնվեն նաև Բիլ Քլինթոնը, Հիլարի Քլինթոնը և Ջիմի Քարթերը:

Ռուսաստանը կներկայացնի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: Մանդելային կարող են հրաժեշտ տալ նաև ՀԱՀ սովորական քաղաքացիները: Մարզադաշտը 95 հազար մարդ կարող է ընդունել: Ըստ ՀԱՀ ոստիկանության ներկայացուցիչ Սոլոմոն Մակգալեի, հազարավոր ոստիկաններ կապահովեն ներկաների անվտանգությունը և կօգնեն համաշխարհային առաջնորդների թիկնապահներին, հայտնում է The Associated Press-ը: Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելան վախճանվեց դեկտեմբերի 6-ին: Նա 95 տարեկան էր: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին: Նա կհուղարկավորվի իր տոհմական Կունու գյուղում, որտեղ թաղված են նրա երեք երեխաները:

Նելսոն Մանդելան ՀԱՀ առաջին սևամորթ նախագահն էր: Նա ղեկավարել է պետությունը 1994 թվականի մայիսից մինչև 1999 թվականի հունիսը: Երիտասարդ տարիներին նա 27 տարի է անցկացրել բանտում ապարտեիդի ռեժիմի դեմ ակտիվ գործունեության համար: 1993 թվականին Մանդելան արժանացավ Նոբելյան խաղաղության մրցանակի:

2011-ին Մանդելան գլխավորեց անթերի հեղինակություն վայելող համաշխարհային առաջնորդների ցուցակը: Նելսոն Մանդելա. Հասարակությունը փոխելն այնքան էլ բարդ չէ, բարդ է փոխվելը:

Ոչ մի անգամ չընկնել ամենամեծ արժանիքը չէ կյանում, կարևորն ամեն անգամ բարձրանալն է: Ազատ լինել նշանակում է ոչ թե ուղղակի ձեբազատվել կապանքներից, այլ ապրել՝ հարգելով և բազմապատկելով այլոց ազատությունը:

Երբ սարն ես բարձրանում, քո առջև բացվում է լեռների մի ամբողջ համայնապատկեր, որոնք դեռ նոր պետք է մագլցես: Երջանկության ու ներդաշնակության գլխավոր հատկանիշներից մեկը որևէ մեկին ինչ-որ բան ապացուցելու պահանջի բացակայությունն է:

Photo: forbes.com
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---