Քերին խնդրում է Կոնգրեսին ձեռնպահ մնալ Իրանի դեմ պատժամիջոցներից11 դեկտեմբերի 2013 - 10:40 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դիմել է Կոնգրեսին Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ չսահմանելու խնդրանքով, քանի որ դա կարող է խափանել բանակցային գործընթացն Իրանի միջուկային ծրագրի շուրջ: ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեի հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել մինչև տարվերջ նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ: Քերին նշել է, որ վստահ չէ, որ Թեհրանն իրոք պատրաստ է սանձել իր միջուկային հավակնությունները, սակայն Իրանի իշխանությունների մտադրությունները պարզելու համար ժամանակ է հարկավոր: Եթե ԱՄՆ Կոնգրեսը նոր պատժամիջոցներ սահմանի, նույնիսկ եթե դրանք ուժի մեջ չմտնեն կես տարվա ընթացքում, բոլոր համաձայնությունները կձախողվեն, հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը: Նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին Ժնևում, որը ենթադրում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում: Ըստ ԶԼՄ-ների, խոսքը գնում է առաջին հերթին Իրանի 4,2 մլրդ դոլար արտասահմանյան ակտիվների ապասառեցման մասին: Համաձայնության առաջին փուլը նախատեսված է կես տարվա համար. Իրանը պարտավորվում է սահմանափակվել ուրանի 5 տոկոս հարստացմամբ, վերացնել մինչև 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները, նոր ցենտրիֆուգեր չգործարկել, դադարեցնել ծանր ջրով աշխատող ռեակտորի կառուցումն Արակում:Համաձայնությունն Իրանի ու «վեցնյակի» միջև ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 20-ին: Դեկտեմբերի 8-ին ՄԱԿ փորձագետները ՄԱԳԱՏԷ-ից առաջին անգամ երկու տարում այցելեցին Իրանի միջուկային օբյեկտներից մեկը, որն աշխատում է ծանր ջրի վրա: Հղումներ թեմայով. Իրանի միջուկային ծրագիր Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել ֆրանսահայ Նիկոլյանին դադարեցնել հացադուլը Նիկոլյանը մարտին գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր պատրաստել միջազգային մամուլի համար Երևանում անհնազանդության ակցիաներ են․ Ավելի քան 40 բերման ենթարկված կա Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ ՀՀ-ն կողմ է քվեարկել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքների ընդլայնման բանաձևին Բանաձևին կողմ են քվեարկել նաև Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան ԵՄ դեսպան․ Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցների տրամադրման քննարկումները շարունակվում են ԵՄ դեսպանի խոսքով՝ դեռ չափազանց վաղ է այս փուլում մանրամասների վերաբերյալ խոսելը |