Քերին անընդունելի է համարել Ուկրաինայի իշխանությունների գործողություններն ու զսպվածության կոչ արել

Քերին անընդունելի է համարել Ուկրաինայի իշխանությունների գործողություններն ու զսպվածության կոչ արել

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ուկրաինային իշխանություններին կոչ է արել «պահպանել ինքնատիրապետումը» Կիևի իրադարձություններում: Հարկավոր է պաշտպանել մարդկանց կայնքը: Ուկրաինայի իշխանությունները պատասխանատու են ուկրաինական ժողովրդի անվտանգության համար»,-ասվում է Քերիի հայտարարության մեջ:

Քերին անընդունելի է համարել Ուկրաինայի իշխանությունների գործողություններն ու զսպվածության կոչ արել: «ԱՄՆ-ն իր դժգոհությունն է հայտնում Կիևի Մայդանում խաղաղ ցույցերին ոստիկանության հատուկ ուժերով, մահակներով ու բուլդոզերներով պատասխանելու Ուկրաինայի իշխանությունների որոշման վերաբերյալ: Այդ պատասխանն անընդունելի է և հարիր չէ ժողովրդավարական պետությանը»,-հայտարարել է Քերին:

Ըստ Քերիի, մինչ այդ նա կոչ է արել կողմերին խուսափել բռնությունից, իսկ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչից պահանջել է «ի կատար ածել Ուկրաինայի ժողովրդի իղձերը»: Հավաքների ազատության իրավունքը հիմնարար է ԱՄՆ ու Ուկրաինայի հարաբերությունների համար՝ հավելել է Քերին: «Դա համընդհանուր արժեք է, ոչ միայն ամերիկյան: Շաբաթներ շարունակ մենք կոչ ենք անում նախագահ Յանուկովիչին և նրա կառավարությանն ականջալուր լինել ժողովրդի ձայնին, որը խաղաղություն, արդարություն և եվրոպական ապագա է ցանկանում: Փոխարենն Ուկրաինայի առաջնորդներն միանգամայն այլ ընտրություն կատարեցին»,-ասել է պետքարտուղարը: Կոմունալ ծառայությունները քանդել են Մայդանի բարիկադների երկրորդ գիծը, սակայն ցուցարարները «կենդանի պատ» են կազմել՝ զսպելով «Բերկուտի» գրոհը:

Հատուկջոկատայինները փորձել են սեպի պես խրվել բողոքավորների շարքերը, սակայն դա չի հաջողվել: Իրավապահները դադարեցրել են հրապարակ ներխուժելու փորձերը: Կոմունալ ծառայությունների աշխատակիցները բեռնում են բարիկադների մնացորդները բեռնատարներ և սկսել են բարիկադների գրոհը Միխայլովսկու փողոցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---