Եվրախորհրդարանի պատգամավորները կայցելեն Թեհրան

Եվրախորհրդարանի պատգամավորները կայցելեն Թեհրան

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի հինգ պատգամավորներից բաղկացած պատվրակությունը կայցելի Թեհրան: Այցը կտևի դեկտեմբերի 13-17-ը, հայտնում է AFP-ն: Դա կլինի եվրոպացի խորհրդարանականների առաջին այցն Իրան 2007 թվականից ի վեր: Մինչ օրս Իրանի տնտեսական ու քաղաքական բոյկոտի պատճառով նման այցեր չեն եղել: Պատվիրակության կազմում են Եվրախորհրդարանում Ավստրիան, Գերմանիան, Բելգիան, Նիդերլանդներն ու Ֆինլանդիան ներկայացնող պատգամավորները: Ըստ Եվրախորհրդարանի մամլո ծառայության, պատգամավորները մեկնում են Իրան երկու նպատակով՝ հարաբերություններ հաստատել մեջլիսի հետ և քննարկել Իրանի իրավապաշտպանների հետ երկրում մարդու իրավունքների հետ կապված հարցերը:

Նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին Ժնևում, որը ենթադրում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում: Ըստ ԶԼՄ-ների, խոսքը գնում է առաջին հերթին Իրանի 4,2 մլրդ դոլար արտասահմանյան ակտիվների ապասառեցման մասին:

Համաձայնության առաջին փուլը նախատեսված է կես տարվա համար. Իրանը պարտավորվում է սահմանափակվել ուրանի 5 տոկոս հարստացմամբ, վերացնել մինչև 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները, նոր ցենտրիֆուգեր չգործարկել, դադարեցնել ծանր ջրով աշխատող ռեակտորի կառուցումն Արակում:Համաձայնությունն Իրանի ու «վեցնյակի» միջև ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 20-ին: Դեկտեմբերի 8-ին ՄԱԿ փորձագետները ՄԱԳԱՏԷ-ից առաջին անգամ երկու տարում այցելեցին Իրանի միջուկային օբյեկտներից մեկը, որն աշխատում է ծանր ջրի վրա:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---