ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կշարունակի պաշտոնավարել մինչև 2014 թ. սեպտեմբերի ավարտը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կշարունակի պաշտոնավարել մինչև 2014 թ. սեպտեմբերի ավարտը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն երկարացրել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի լիազորությունները, որոնց ժամկետը սպառվել էր 2013 թվականի ամռանը: Նա կշարունակի պաշտոնավարել մինչև 2014 թ. աշունը՝ անցկացնելու համար դաշինքի գագաթաժողովը Մեծ Բրիտանիայում, հայտնում է Դաշինքի մամլո ծառայությունը:

«ՆԱՏՕ-ի գագաթաժողովը կանցնի Հարավային Ուելսում 2014 թվականի սեպտեմբերի 4-5-ը: Ռասմուսենը շնորհակալություն է հայտնել անդամ երկրներին և ընդունել է իր լիազրությունները մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը երկարացնելու վերաբերյալ առաջարկը»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---