Ամփոփվել է գյուղատնտեսական տարին

Ամփոփվել է գյուղատնտեսական տարին

PanARMENIAN.Net - Մթերման գործընթացը Հայաստանում այս տարի հիմնականում կազմակերպված է անցել, առանց լուրջ խնդիրների, իսկ վերամշակող ձեռնարկությունները գրեթե լիովին մարել են պարտքերը: Ինչպես դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, 2013-ին պտուղ–բանջարեղենի մթերման ծավալը կազմել է 224 հազար տոննա 2012 թ. 215 տոննայի դիմաց: Ըստ նրա, 28 հազար տոննան բաժին է ընկել բանջարեղենային կուլտուրաներին, 29 հազարը` պտուղներին, իսկ մնացած 167 հազարը` խաղողին, ինչը 10 հազար տոննայով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Խաղողի մթերման միջին գինը 2013-ին կազմել է 146,2 դրամ` 2012-ին գրանցված 142,1 դրամի փոխարեն:

Երկրում արտադրվող գյուղմթերքն իրացվում է ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտաքին: Փոխնարարը նշեց, որ պտուղ–բանջարեղենի արտահանման գրեթե 2/3–րդը բաժին է ընկել Ռուսաստանին։ «Այդ տեսանկյունից Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը գյուղատնտեսական արտադրանքի ավելացման մեծ հեռանկարներ կբացի»,– նշեց նա։ Գյուղմթերքն արտահանվել է նաև Վրաստան, Ուկրաինա, Իրաք և Թուրքմենստան:

Թարմ պտուղ–բանջարեղենի արտահանման ծավալը 2013 թվականի դեկտեմբերի 12–ի դրությամբ կազմել է 60.1 հազար տոննա, ինչը գործնականում երկու անգամ ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշից, որը 30,5 հազար տոննա էր: Արտահանման ծավալի առավելագույն աճը գրանցվել է ծիրանի մասով (23 հազար տոննա` 2012 թվականի 12 հազարի դիմաց: Բացի այդ, դեկտեմբերի 12–ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 6.8 հազար տոննա խաղող, 980 տոննա դեղձ, 633 տոննա խնձոր, 610 տոննա բալ և 27 տոննա հազար բանջարեղեն (դրանից 20.5 տոննան բաժին է ընկել կարտոֆիլին), հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2013 թ. հունվար-հոկտեմբերին աճը գյուղատնտեսության ոլորտում կազմել է 5,9 տոկոս 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Հաշվետու շրջանում գյուղմթերքի համախառն ներքին ծավալը կազմել է 789 մլրդ դրամ:

Փոխնախարարը հայտնեց նաև, որ Երևանում գյուղմթերքի տոնավաճառները դեկտեմբերի 21–ից մինչև տարեվերջ կգործեն ամեն օր: Խոսքը Մաշտոցի պողոտայում «Մալիբու» սրճարանի մոտակայքում և Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի մոտակայքում գործող տոնավաճառների մասին է: Տոնավաճառներն էլ բաց կլինեն նաև աշխատանքային օրերին, որպեսզի բնակիչները կարողանան հանգիստ ամանորյա գնումներ կատարել»:

Հունիսից մինչ օրս «Մալիբու» սրճարանի մոտակայքում կազմակերպվել է 52, իսկ Կասյան փողոցի մոտակայքում` 35 տոնավաճառ, որոնց մասնակցել է մոտ 9 հազար ֆերմերային տնտեսություն։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---