Պետբյուջեի եկամուտներն աճել են 16,5 տոկոսով՝ կազմելով մոտ 876.5 մլրդ դրամ

Պետբյուջեի եկամուտներն աճել են 16,5 տոկոսով՝ կազմելով մոտ 876.5 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - 2013 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են մոտ 876.5 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 814 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 81.6% ով և 76.5%-ով ապահովել են ՀՀ կառավարության տարեկան ծրագրի կատարումը` նախորդ տարվա 80.9%-ի և 76.9%-ի դիմաց: Նախորդ տարվա տասն ամիսների համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճի տեմպի արագացում 16.5%-ով (123.9 մլրդ դրամ)` նախորդ տարվա 9.1%-ի (63 մլրդ դրամի) դիմաց. այն հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:

Պետական բյուջեի եկամուտների 94.4%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 5%-ը` այլ եկամուտների, 0.6%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 827.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են տարեկան ծրագրի 81.3%-ը:

Պետբյուջեի ծախսերը 2013 թ. հունվար-հոկտեմբերին կազմել են 814 մլրդ դրամ՝ ապահովելով 76,5 տոկոս կատարողական: Ծախսերի աճի տեմպերը հաշվետու շրջանում 2012 թ. համեմատ կազմել են 8,4 տոկոս կամ 62,9 մլրդ դրամ:

Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 87.9 մլրդ դրամով (տարեկան ծրագրով նախատեսված էր 43.2 մլրդ դրամ), հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---