Իրանի պատվիրակությունը լքել է Ժնևի համաձայնագրի դրույթների իրագործման շուրջ բանակցությունները

Իրանի պատվիրակությունը լքել է Ժնևի համաձայնագրի դրույթների իրագործման շուրջ բանակցությունները

PanARMENIAN.Net - Իրանի պատվիրակությունը լքել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Ժնևի համաձայնագրի իմպլեմենտացիայի շուրջ բանակցությունները, քանի որ ԱՄՆ-ն «սև ցուցակում է» ընդգրկել 19 ֆիզիկական ու իրավաբանական անձանց, որոնց կասկածում են Իրանին աջակցելու մեջ ուրանի հարստացման գործում:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ բանակցությունները կվերսկսվեն առաջիկա մի քանի օրում: Իր հերթին Իրանը նշեց, որ ԱՄՆ գործողությունները հակասում են Ժնևի համաձայնության ոգուն, հայտնում է BBC-ին:

ԱՄՆ Պետքարտուղարությունն ու ֆինանսների նախարարությունը որոշում են կայացրել համալրերու ԱՄՆ պատժամիջոցներին առնչվող ցուցակները մի շարք իրանական կազմակերպություններով ու անձանց անուններով, ինչպես նաև Իրանի հետ համագործակցող այլ երկրների մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց անուններով: Ցուցակների ընդլայնումը համընկավ ժնևյան գործողությունների ծրագրի պատասխանատու աշխատանքի գործարկման հետ, որ «վեցնյակն» ու Իրանը ընդունեցին նոյեմբերին:

Նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին Ժնևում, որը ենթադրում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում: Ըստ ԶԼՄ-ների, խոսքը գնում է առաջին հերթին Իրանի 4,2 մլրդ դոլար արտասահմանյան ակտիվների ապասառեցման մասին:

Համաձայնության առաջին փուլը նախատեսված է կես տարվա համար. Իրանը պարտավորվում է սահմանափակվել ուրանի 5 տոկոս հարստացմամբ, վերացնել մինչև 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները, նոր ցենտրիֆուգեր չգործարկել, դադարեցնել ծանր ջրով աշխատող ռեակտորի կառուցումն Արակում:Համաձայնությունն Իրանի ու «վեցնյակի» միջև ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 20-ին: Դեկտեմբերի 8-ին ՄԱԿ փորձագետները ՄԱԳԱՏԷ-ից առաջին անգամ երկու տարում այցելեցին Իրանի միջուկային օբյեկտներից մեկը, որն աշխատում է ծանր ջրի վրա:

Դեկտեմբերի 14-ին «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ԵՄ-ն ձգձգում է Իրանի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը:

«Ցավոք, առաջին փուլի իրականացումը ձգձգվում է, քանի որ Եվրամիությունը մեզ հայտնեց, որ դրանք պետք է ստանան ԵՄ անդամ բոլոր պետությունների հավանությունը: Առաջիկա հնարավորությունը դեկտեմբերի 16-ին է»,-ասել է ռուս նախարարը: Սակայն, ըստ Լավրովի, «ազդանշաններ կան, որ այս անգամ ԵՄ չի կարողանա հավանություն տալ փաթեթին, և այդ դեպքում ամեն ինչ հետաձգվում է մինչև հունվար», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մեզ դա մտահոգում է, մենք կաշխատենք հստակեցնել ԵՄ մեր գործընկերներից, թե դրանք ինչ «անհաղթահարելի արգելքներ են»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---