ԵՄ-ն փոփոխել է Սիրիային առնչվող պատժամիջոցները

ԵՄ-ն փոփոխել է Սիրիային առնչվող պատժամիջոցները

PanARMENIAN.Net - «Ուղղումները թույլ են տալիս քիմիական զենք կամ դրա հետ կապված քիմիական նյութեր ներկրել կամ տեղափոխել Սիրիայից ԵՄ, եթե դա իրականացվում է աջակցելու համար Քիմիական զենքի արգելման կազմակերպության աշխատանքին»,-ասվում է Բրյուսելում տարածված կոմյունիկեում, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Բացի այդ, ԵՄ Խորհուրդն արգելել է մշակութային արժեքների ու հնագիտական արժեք ունեցող իրերի ներկրումն ու արտահանումը, որոնք ապօրինաբար դուրս են բերվել Սիրիայից:

ԵՄ Խորհուրդը նաև միջոցներ է ձեռնարկել, որոնք նախատեսում են թույլ տալ պատժամիջոցների ազդեցության տակ գտնվող միջոցների կամ տնտեսական ռեսուրսների ապասառեցումը, եթե դա կնպաստի հումանիտար օգնության մուտքին Սիրիա և կպաշտպանի սխալ օգտագործման ռիսկից:

Այժմ Եվրամիությունում սառեցված են 179 մարդու ու 54 կազմակերպությունների ակտիվներ: ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 27-ին միաձայն հավանություն տվեց Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: Բանաձևը բացառում է ուժի կիրառումը Սիրիայում և ընդհանրապես 7-րդ հոդվածի ցանկացած կիրառում: ՄԱԿ ԱԽ նիստին մասնակցել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածը կոչվում է «Գործողությունները խաղաղության սպառնալիքի, խաղաղության խախտման և ագրեսիայի ակտերի դեպքում», որով նախատեսվում է պատժամիջոցների կիրառում ԱԽ որոշմամբ, ինչպես նաև զինված ուժերի կիրառում «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կամ վերականգնման համար»:

Դամասկոսը կատարեց իր պարտավորությունները ՔԶԱԿ սահմանած ժամկետում, որի համաձայն այդ կատեգորիայի բոլոր սարքավորումներն ու հզորությունները Սիրիայի տարածքում պետք է շարքից դուրս բերվեին մինչև նոյեմբերի 1-ը: ՔԶԱԿ տեսուչները ստուգել են Սիրիայի տարածքում գտնվող 23 օբյեկտներից 21-ը: Երկուսը չափազանց վտանգավոր էին տեսչության համար, ուստի այնտեղից սարքավորումները չեն դուրս բերվել:

Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 125 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---