Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվությունը նվազել է 10,3 տոկոսով

Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվությունը նվազել է 10,3 տոկոսով

PanARMENIAN.Net - 2013-ի նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 0,8 տոկոսով 2012թ. նույն շրջանի համեմատ: Միաժամանակ, ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2013-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ այս ցուցանիշն աճել է 10,3 տոկոսով: Միաժամանակ 2013-ի հունվար- նոյեմբերին 2012-ի նույն շրջանի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3,1 տոկոսով:

Միաժամանակ, 2013-ի նոյեմբերին 2012-ի նույն շրջանի համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 6,6 տոկոսով: Միժամանակ 2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0,9 տոկոս գնանկում: Միաժամանակ 2013թ. հունվար- նոյեմբերին 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ գրանցվել է 5,8 տոկոս գների աճ սպառողական շուկայում:

2013 թ. նոյեմբերին 2012թ. նույն շրջանի համեմատ աճն արդյունաբերության ոլորտում կազմել է 1,2 տոկոս, իսկ ամսական կտրվածքով անկումը կազմել է 2,9 տոկոս: Ընդ որում 2013 թ. հունվար- նոյեմբերին 2012 թ. նույն շրջանի համեմատ աճն արդյունաբերության մեջ գրանցվել է 7,1 տոկոսի մակարդակով:

2013 թ. նոյեմբերին 2012 թ. նույն շրջանի համեմատ աճը գյուղատնտեսության ոլորտում կազմել է 9 տոկոս, ամսական կտրվածքով՝ անկումը 9,4 տոկոսով: 2013 թվականի հունվար- նոյեմբերին 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 6,1 տոկոս:

Հատկանշական է այն փաստը, որ շինարարության ոլորտում, որն ամենից շատ տուժեց ճգնաժամից և այժմ դանդաղ վերականգնվում է, ամսական կտրվածքով աճն արձանագրվել է 25,5 տոկոսի մակարդակում, իսկ 2013 թ. հունվար- նոյեմբերին՝ 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ անկումն այդ ոլորտում կազմել է 8,5 տոկոս, տարեկան կտրվածքով անկումը կազմել է 7,3 տոկոս:

Ապրանքաշրջանառությունը Հայաստանում 2013 թ. նոյեմբերին 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,2 տոկոսով, ծառայությունների ոլորտում աճ է գրանցվել՝ 4 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 7,6 տոկոսով:

Ըստ պաշտոնակնա վիճակագրական տվյալների, 2013թ. նոյեմբերին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 586,8 մլն դոլար (237,7 մլրդ դրամ)՝ 2012թ. նույն շրջանի համեմատ ավելանալով 11,3 տոկոսով: Ընդ որում, ամսական կտրվածքով այս ցուցանիշն աճել է 0,1 տոկոսով: Միաժամանակ, 2013-ի հունվար-նոյեմբերին 2012-ի նույն շրջանի համեմատ այս ցուցանիշի աճը կազմել է 5,2 տոկոս՝ 5 342,7 մլն դոլար (2 188,9 մլրդ դրամ):

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, 2013թ նոյեմբերին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը կազմել է 133,2 մլն դոլար (53,9 մլրդ դրամ)` աճելով 5,9 տոկոսով: Ընդ որում, ամսվա կտրվածքով այն աճել է 4,9 տոկոսով: Իսկ 2013թ. հունվար-նոյեմբերին 2012թ. նույն շրջանի համեմատ արտահանումը կազմել է 1 348 մլն դոլար (552,8 մլրդ դրամ), աճը՝ 8,4 տոկոս:

Ներկրման ծավալը 2013թ. նոյեմբերին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 453,6 մլն դոլար (183,8 մլրդ դրամ)՝ աճելով 13,1 տոկոսով, իսկ ամսական կտրվածքով անկումը կազմել է 1,2 տոկոս: Իսկ 2013-ի հունվար-նոյեմբերին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներկրումը կազմել է 3 993 մլն դոլար (1 636,1 մլրդ դրամ)` աճելով 4.2 տոկոսով:

Արտաքին առևտրի բացասական սալդոն 2013թ. հունվար-նոյեմբերին 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 2 645 մլն դոլար կամ 1083,3 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---