Հունաստանում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը18 ապրիլի 2006 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Հունաստանում ՀՀ դեսպանության եւ հայկական համայնքի նախաձեռնությամբ Աթենքում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ նվիրված Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին: Ապրիլի 15-ին Աթենքի Նեա Զմիռնի թաղամասի հրապարակում, ուր տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը, տեղի ունեցավ հանդիսավոր հոգեհանգստի արարողություն:Ելույթներ ունեցան Հունաստանում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը, Աթենքի նահանգապետարանի ու քաղաքապետարանի ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձիք: Այնուհետեւ, հուշակոթողին ծաղկեպսակներ դրվեցին ՀՀ դեսպանության, Աթենքի նահանգապետարանի, Նեա Զմիռնիի քաղաքապետարանի, Հունաստանում ուսանող ՀՀ զինվորական կուրսանտների եւ հայ համայնքի կողմից: Ապրիլի 16-ին Աթենքի նահանգապետարանի, ՌԱԿ Հայ իրավանց խորհրդի եւ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Աթենքի «Աթիկոն» դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ: Ելույթ ունեցան հանրության, հունական խորհրդարանի ներկայացուցիչները եւ դեսպան Կաժոյանը: Միջոցառումն ավարտվեց քայլարշավով դեպի Աթենքի կենտրոնական Սինտագմա հրապարակում գտնվող Անհայտ զինվորի շիրիմը, ուր ծաղկեպսակներ դրվեցին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |