Սիրիայում կռվող իսլամիստները զրկվել են Մեծ Բրիտանիայի հպատակությունից

Սիրիայում կռվող իսլամիստները զրկվել են Մեծ Բրիտանիայի հպատակությունից

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն հպատակությունից զրկել է իսլամիստներին, որոնք մեկնել են պատերազմելու Սիրիայում: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, The Independent-ի վրա հղումով, այդ քայլերը թույլ կտան նվազեցնել անվտանգության սպառնալիքներն երկրի տարածքում: Գործող ներգաղթային օրեսնդրությունը թույլ է տալիս իշխանություններին զրկել մարդուն հպատակությունից, եթե «վերջինս սպառնալիք է հանրության համար»: Այդ միջոցներն առաջին հերթին վերաբերում են կրկնակի քաղաքացիություն ունեցող հնարավոր ահաբեկիչներին:

Ընթացիկ տարվա հունվարից նոյեմբեր թագավորության հպատակությունից զրկվել է արդեն 30 մարդ և այդ թիվն աճում է: «Քաղաքացիությունն արտոնություն է, ոչ թե իրավունք, և ՆԳՆ-ն կզրկի քաղաքացիությունից բոլոր նրանց, ում հանդեպ դա բխում է հանրության շահերից»,-ասել են ՆԳՆ-ում: Անցած շաբաթ բրիտանական Sky News հեռուստաալիքը եթեր է հեռարձակել մի ռեպորտաժ, որի համաձայն Սիրիայում հակակառավարական ուժերի թվում գործում է «բրիտանացի ջիհադիստների մի ամբողջ բրիգադ»:

Սիրիայում կռվող «Ալ Քայիդայի» և ահաբեկչական այլ խմբերի գրոհայիններին բրիտանական խորհրդարանը ճանաչել է որպես ժամանակակից ամենագլխավոր ահաբեկչական սպառնալիքներից մեկը: Հատուկ ծառայությունները մտահոգված են, որ ծայրահեղականները կարող են օգտվելով «ամենաթողության մթնոլորտից» Սիրիայում, «վերադառնալով տուն» հարձակումներ գործել Արևմուտքում:

Ըստ փորձագետների, Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցում է 3,3 մինչև 11 հազար գրոհային 70 երկրներից, ներառյալ ԵՄ երկրները:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---