Թուրքիայի էկոնոմիկայի նախարար. Ծուղակում ենք հայտնվել

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար. Ծուղակում ենք հայտնվել

PanARMENIAN.Net - «Մենք մի մեծ ծուղակում ենք հայտնվել, որը միանգամայն այլ նպատակներ ու խնդիրներ ունի: Այն, որ ես, կամ իմ որդին, կամ իմ գործընկերները կոռուպցիայի մասնակիցներ ենք, ճիշտ չէ: Առաջիկա օրերին ամեն ինչ կպարզվի»,-ասել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը, որը նույնպես ներքաշված է կոռուպցիոն սկանդալի մեջ, գրում է Sabah-ը: Ըստ նրա, իշխող Արդարության ու զարգացման կուսակցությունն արժանիորեն դուրս կգա այս վիճակից:

Թուրքիայում խոշոր կոռուպցիոն սկանդալ է: Թուրքական ոստիկանությունը հատուկ գործողություններ է անցկացրել Ստամբուլում և Անկարայում, որի արդյունքում ձերբակալվել է 56 մարդ, այդ թվում գործարարներ և որոշ նախարարների որդիներ: Գործարարներին ձերբակալել են կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման մեղադրանքով: Նախարարները ԱԶԿ-ից են, որը գլխավորում է վարչապետ Էրդողանը:

ԵՄ գծով թուրք նախարար Էգեմեն Բաղիշն առաջինը հանդես եկավ հայտարարությամբ: Ըստ նրա, գործը սարքել է «պետության մեջ գործող զուգահեռ պետությունը»: «Վերջին օրերին մամուլն ու էլեկտրոնային լրատվամիջոցները մի շարք հրապարակումներ են զետեղել իշխանության բարձրագույն խավերում կոռուպցիայի հետաքննության վերաբերյալ, նշելով նաև իմ անունը»,-գրել է Բաղիշը, մեջբերում է Hurriyet Daily News-ը:

Զանգվածային հակակոռուպցիոն ու հակակառավարական բողոքները Ստամբուլում ավարտվել են ոստիկանության հետ բախումներով: Ակցիան խաղաղ էր սկսվել, սակայն հետո բողոքավորներն իրավապահների ուղղությամբ սկսել են քարեր նետել: Նրանք ցրել են ցուցարարներին ջրցան մեքենաների օգնությամբ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---