Թուրք լրագրողներին արգելվել է մուտքն ոստիկանության տեղամասեր

Թուրք լրագրողներին արգելվել է մուտքն ոստիկանության տեղամասեր

PanARMENIAN.Net - Լրագրողների մուտքը Թուրքիայի ոստիկանության վարչություններ այլևս չի թույլատրվում, ասվում է երկրի ոստիկանության տարածած հայտարարության մեջ, գրում է Hurriyet Daily News-ը: Արգելքն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 22-ից: Vatan և Gayrettepe թերթերի լրագրողներին խնդրել են վերադարձնել հավաստագրման քարտերը: Դա տեղի է ունեցել կադրային փոփոխությունների ֆոնի վրա շուրջ 100 ոստիկանապետերի պաշտոնանկությունից հետո:

Թուրքիայի լրագրողների ֆեդերացիան քննադատել է որոշումը՝ հայտարարելով, որ այն խանգարում է մարդկանց տեղեկատվություն ստանալ: «Մենք դատապարտում ենք լրագրողների գործունեությունը կասեցնող որոշումը, քանի որ հասարակությունը պետք է իրազեկ լինի բոլոր փաստերին: Մենք հորդորում ենք ՆԳՆ և ոստիկանության դեպարտամենտին վերանայել այս որոշումը, որը սև բիծ կդառնա թուրքական մամուլի պատմության մեջ»,-ասվում է հայտարարության մեջ:

Թուրքիայում խոշոր կոռուպցիոն սկանդալ է: Թուրքական ոստիկանությունը հատուկ գործողություններ է անցկացրել Ստամբուլում և Անկարայում, որի արդյունքում ձերբակալվել է 56 մարդ, այդ թվում գործարարներ և որոշ նախարարների որդիներ: Գործարարներին ձերբակալել են կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման մեղադրանքով: Նախարարները ԱԶԿ-ից են, որը գլխավորում է վարչապետ Էրդողանը:

Զանգվածային հակակոռուպցիոն ու հակակառավարական բողոքները Ստամբուլում ավարտվել են ոստիկանության հետ բախումներով: Ակցիան խաղաղ էր սկսվել, սակայն հետո բողոքավորներն իրավապահների ուղղությամբ սկսել են քարեր նետել: Նրանք ցրել են ցուցարարներին ջրցան մեքենաների օգնությամբ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---