Երեւանում տեղի ունեցավ «Ջուղա` ընդհատված մեղեդի» ֆիլմի պրեմյերան, որը նվիրված է հայկական խաչքարերին

PanARMENIAN.Net - Երեւանում տեղի ունեցավ «Ջուղա` ընդհատված մեղեդի» ֆիլմի պրեմյերան, որը նվիրված է Նախիջեւանի տարածքի հայկական ճարտարապետապատմական հուշարձաններին եւ մշակութային արժեքներին: Ֆիլմի հեղինակ եւ ռեժիսոր, հայագետ Արգամ Այվազյանը նկարահնել է այն 2003 թվականին, նվիրելով Ջուղային, նրա մշակույթին, պատմությանը եւ խաչքարերին: Ըստ հեղինակի, ֆիլմում հատուկ ուշադրություն է դարձվել 1998-2003 թթ. ադրբեջանցիների կողմից ոչնչացված հայկական խաչքարերին եւ եկեղեցիներին: Այվազյանը նշել է նաեւ, որ կինոնկարը առաջին ֆիլմն է «Գերված հայոց երկիր» անվանումով ֆիլմաշարից, որոնք նվիրված կլինեն Նախիջեւանի ողջ տարածքի հայկական մշակութային հուշարձաններին: «Ջուղա` ընդհատված մեղեդի» ֆիլմի, Հայաստանից բացի ցուացդրվել է նաեւ Ռուսաստանում, Իրանում, Հունաստանում, Լիբանանում, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:



Հիշեցնենք, որ Հին Ջուղայի հին հայկական գերեզմանատունը Ադրբեջանը ռազմական հրաձգարանի է վերածել: Խաչքարերի զանգվածային ավերումը սկսվել է Հին Ջուղայում 1998 թ., երբ ադրբեջանցի զինվորները բուլդոզերներով հարթեցրին հայկական գերեզմատան տարածքը: Միջազգային հանրության դատապարտումներից հետո, ավերումը դադարեցվեց, վերսկսվելով 2003-ին: Շատ խաչքարեր հայտնվեցին հողի տակ, իսկ մյուսները քանդվեցին եւ գցվեցին Արաքս գետը:



Նախիջեւանը գտնվում է պատմական Հայաստանի տարածքում եւ եղել է Առաջին Հայկական Հանրապետության կազմում 1918-20 թթ.: Ըստ 1921 թ. Մոսկվայի պայմանագրի Խորհրդային Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, Նախիջեւանը հանձնվեց Ադրբեջանին:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---