Իսրայելը հրաժեշտ է տալիս Արիել Շարոնին

Իսրայելը հրաժեշտ է տալիս Արիել Շարոնին

PanARMENIAN.Net - Արիել Շարոնի հուղարկավորությունը սկսվել է Քնեսեթի մոտ: Տեղի կունենա հրաժեշտի երկու փակ արարողություն. Քնեսեթի մոտ քաղաքական գործիչների և բարձրաստիճան հյուրերի համար և Լատրունում՝ զինվորականների մասնակցությամբ: Ցանկացողները կարող են մասնակցել միայն երրորդ արարողությանը: Սգո արարողության ժամանակ ելույթ կունենան Շիմոն Պերեսը, վարչապետ Բինյամին Նեթանյահուն, Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը և Շարոնի հարազատները:

Արարողությանը կմասնակցեն նաև բարձրաստիճան հյուրեր այլ երկրներից: Այդ թվում՝ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, Չեխիայի վարչապետ Իրժի Ռուսնոկը, ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նառիշկինը, Գերմանիայի ԱԳ նախարարը, Իսպանիայի ներքին գործերի նախարարը, Կանադայի իմիգրացիայի նախարարը և այլոք:

Վերջում Շարոնի որդիներ Օմրին ու Գիլադը «Կադիշ» աղոթքը կկարդան: Միջոցառումը փակ կլինի հանրության համար: Այնուհետև զինվորական սգո թափորը կշարժվի դեպի «Շիկմիմ» ֆիրմայի կողմը: Այն կանգ կառնի Լատրունում, որտեղ կանցնի հատուկ արարողություն բանակային արարողակարգով, որի կազմակերպիչն է ՑԱԽԱԼ-ի շտաբը: Այս արարողությունը ևս փակ կլինի:

14:00-ին կսկսվի հուղարկավորության արարողությունը Գիվատ-Կալանոյտի տարածքում: Դա կլինի բանակային սգո արարողություն, որպիսիք անց են կացվում ՑԱԽԱԼ-ի գեներալների համար: Այստեղ ելույթ կունենան Շարոնի որդիներն ու Գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Բենի Գանցը: Այս արարողությունը բաց կլինի ցանկացողների համար: Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնը վախճանվել է հունվարի 11-ին սրտի անբավարարությունից: 2006 թվականից ի վեր նա կոմայի մեջ էր ինսուլտից հետո:

Արիել Շարոնը (Շեյներման) ծնվել է 1928 թվականի փետրվարի 27-ին: Նրա ծնողները Իսրայել են տեղափոխվել 1921 թվականին: Մայրը ծնունդով Ռուսաստանից էր, իսկ հայրը՝ Լեհաստանից: Շարոնը ստացել է Երուսաղեմի հրեական համալսարանի իրավաբանական բաժնի բակալավրի աստիճան: Պատանեկան տարիներին եղել է ընդհատակյա հրեական «Հագանա» բանակի անդամ: 1948 թ., երբ հռչակվեց Իսրայել պետությունը, Շարոնը թողեց ուսումը: Առաջին արաբա-իսրայելյան պատերազմի ժամանակ նա մեկնեց ռազմաճակատ: 20 տարեկանում Շարոնն արդեն հետևակային զոքերի հրամանատար էր բրիգադի կազմում: 1953 թ. նա գլխավորեց 101-րդ հատուկ հակաահաբեկչական ստորաբաժանումը: 1973 թ. նա զորացրվեց գեներալ-մայորի կոչումով, սակայն վերադարձավ զինծառայության, երբ 1943 թ. հոկտեմբերին Եգիպտոսն ու Սիրիան ռազմական գործողություններ սկսեցին Իսրայելի դեմ: Նա աչքի ընկավ ռազմաճակատում և ճանաչված դարձավ երկրում: 1975-76 թթ. նա վարչապետ Իցհակ Ռաբինի հատուկ խորհրդականն էր: Շարոնը դարձավ Ազատական կուսակցության անդամ: 2001 թ. փետրվարին Շարոնը վարչապետի ընտրություններում հաղթեց Էհուդ Բարաքին և դարձավ Իսրայելի վարչապետ: Որպես վարչապետ նա վարում էր զսպման քաղաքականություն՝ հրաժարվելով համապարփակ համաձայնություններից ու առաջ շարժվելով կարգավորման ճանապարհով, ահաբեկչության կիրառումից պաղեստինցիների հրաժարվելու պայմաններում: 2003 թ. հունվարին Շարոնը վերընտրվեց վարչապետի պաշտոնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---