Իրանի ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա13 հունվարի 2014 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 16-ին Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը կմեկնի Մոսկվա: Նախատեսվում են նրա հանդիպումներն իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի ու նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Իրանի IRNA գործակալությունը: Տեղեկատվությունը հաստատել է ՌԴ ԱԳՆ-ն: ՌԴ ԱԳՆ-ն գտնում է, որ գոհ է 2013 թ. նոյեմբերի 24-ի «Գործողությունների համատեղ պլանի» առաջին փուլի իրականացման բոլոր տեխնիկական մանրամասների համաձայնեցումից: Ժնևի համաձայնության առաջին փուլի կատարումը պետք է սկսվի հունվարի 20-ին: Վեց ամսվա համար նախատեսված ծրագիրը թույլ կտա չեզոքացնել «վեցնյակի» առաջնահերթ մտահոգություններն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ և ուժեղացնել Թեհրանի միջուկային գործունեության միջազգային վերահսկողությունը: Որպես պատասխան քայլ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն նախատեսում են Իրանի դեմ սահմանված միակողմանի պատժամիջոցների թուլացում: «Հուսով ենք, որ առաջնահերթ փուլի իրականացումն անհրաժեշտ պայմաններ կստեղծի հեռուն գնացող պայմանավորվածությունների համար, որի արդյունքը կդառնա Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի համապարփակ կարգավորումը: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին շարունակել կառուցողական փոխգործակցությունն այդ ուղղությամբ: Այժմ շատ կարևոր է պահպանել Ժնևում ձեռք բերված համատեղ աշխատանքի ոգին և ձեռնպահ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ բանակցային գործընթացի վրա: Ռուսաստանն, ինչպես նախկինում, ամեն ինչ կանի ապահովելու համար երկխոսության դրական դինամիկան «վեցնյակի» ու Իրանի միջև և խնդրի վերջնական լուծման բանակցությունների սեղանի շուրջ հասնելու համար»,-ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |