ՌԴ փոխվարչապետ. Ռուսաստանը պետք է որոշ հարևան երկրների հետ վիզային ռեժիմ սահմանի

ՌԴ փոխվարչապետ. Ռուսաստանը պետք է որոշ հարևան երկրների հետ վիզային ռեժիմ սահմանի

PanARMENIAN.Net - Հանուն Ռուսաստանի ազգային շահերի պաշտպանության հարկավոր է վիզային ռեժիմ սահմանել որոշ հարևան երկրների հետ, որտեղից գալիս է միգրանտների հոսքը: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը:

«Կարծում եմ, որ վիզաներն անպայման պետք են, քանի որ սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը տարբեր պետություններում տարբեր է: Եթե մենք չկարգավորենք այդ միգրացիոն հոսքերը վիզային ռեժիմի միջոցով, ապա չենք կարողանա պաշտպանել մեր երկիրը նույն ազգամիջյան բախումներից», հայտարարել է փոխվարչապետը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ըստ Կոզակի, մուտքի արտոնագրեր կսահմանվեն արդեն մոտ ապագայում: Փոխվարչապետը պարզաբանել է, որ դա հարկավոր է այդ թվում նաև այն պատճառով, որ Ռուսաստանը բանակցում է Եվրամիության հետ առանց վիզաների ռեժմի մասին, իսկ այդ բանակցությունների հաջողության գրավականներից մեկը ՌԴ արտաքին սահմանների ամրապնդումն է, հայտնում է «ՆՏՎ»-ն:

Մոսկվայում միգրանտների կենտրոնացման հիմնական վայրը ամենևին էլ արվարձանները չեն, այլ մայրաքաղաքի կենտրոնն է: Դա բխում է գրանցված օտարերկրացիների քանակի մասին տվյալների վերլուծությունից, որը ներկայացրել է Դաշնային Միգրացիոն ծառայությունը:

Տվերի շրջանում գրեթե 20 անգամ ավելի ներգաղթյալ կա, քան Արևմտյան Բիրյուլովոյում, որտեղ վերջերս ազգամիջյան բախումներ եղան: Միգրացիոն ծառայության աշխատակիցներն ու սոցիոլոգները խորհուրդ են տալիս Մոսկվայում այլատյացության տարածման ակունքներն որոնել ոչ թե սոցիալական խնդիրների մեջ, այլ քաղաքական դրդապատճառներում: Քրեական վիճակագրության առաջատարը կրկին Տվերի շրջանն է. անցյալ տարի 10 հազար մարդուն այնտեղ բաժին էր ընկնում 229 հանցագործություն, որից 86-ը՝ ծանր: Մոտ 3,5 մլն ապօրինի ներգաղթյալ կա այժմ Ռուսաստանի տարածքում, հայտնել է ԴՄԾ ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքում հրապարակված տվյալների, 2012 թ. առաջին կիսամյակում ՀՀ 156 184 քաղաքացի է միգրացիոն հաշվառման կանգնել ՌԴ տարածքային մարմիններում, 2 701 ՀՀ քաղաքացի ստացել է ՌԴ քաղաքացիություն: 11 627-ը ստացել է ՌԴ-ում բնակվելու ժամանակավոր թույլտվություն, 9 673-ին տրվել է բնակվելու իրավունք: Հաշվետու շրջանում ՀՀ 31 000 քաղաքացի աշխատելու իրավունք է ստացել Ռուսաստանում, որից 47,30 տոկոսը շինարարության ոլորտում, 20,60 տոկոսը՝ ծառայությունների ոլորտում, 13,70 տոկոսը՝ տրանսպորտի ու կապի ոլորտում, 3,6 տոկոսը՝ մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---