Մեծ Բրիտանիան կօգնի Սիրիային ոչնչացնել քիմզենքը

Մեծ Բրիտանիան կօգնի Սիրիային ոչնչացնել քիմզենքը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Հեմմոնդը հայտարարել է, որ իր երկիրը հատուկ սարքավորումներ կտրամադրի ԱՄՆ-ին սիրիական քիմիական արսենալների չեզոքացման համար, հայտնում է Reuters գործակալությունը: Ըստ Սիրիայի քիմիական զինաթափման միջազգային ծրագրի, այդ երկրի ամբողջ քիմիական զենքն ու նրա բաղադրիչները պետք է վնասազերծվեն մինչև 2014 թ. հունիսի վերջը:

Սիրիան համաձայնվեց ոչնչացնել իր քիմզենքը, հայտնվելով ԱՄՆ ու նրա դաշնակիցների կողմից իր դեմ զինուժի կիրառման վտանգի առջև: ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին: Համարվում է, որ Սիրիան ունի մոտ 1000 տոննա քիմիական նյութեր, այդ թվում զարին և նյարդա-պարալիտիկ V-գազեր: Սիրիան չի միացել Քիմիական զենքի արգելման կոնվենցիային: Ավելի վաղ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտնեց, որ Ռուսաստանը Սիրիային է փոխանցել 75 միավոր ավտոմոբիլային տեխնիկա քիմզենքը դուրս բերելու համար: Ամբողջ քիմիական զենքը պետք է դուրս բերվի Սիրիայի տարածքից ոչ ուշ, քան 2014 թ. փետրվարի 5-ին և ոչնչացվի մինչև 2014 թվականի հունիսի 30-ը: ՔԶԱԿ-ը կասկածներ ունի, որ չի հաջողվի տեղավորվել այդ ժամկետում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---