ԱՄՆ-ն ու Բրիտանիան չեն սատարի սիրիական կոալիցիային, եթե նա չմեկնի Ժնև

ԱՄՆ-ն ու Բրիտանիան չեն սատարի սիրիական կոալիցիային, եթե նա չմեկնի Ժնև

PanARMENIAN.Net - Բրիտանիան ու ԱՄՆ-ն զգուշացրել են սիրիական ընդդիմությանն աջակցությունից զրկելու հավանականության մասին, եթե գլխավոր խումբը՝ Սիրիայի ազգային կոալիցիան, չմասնակցի հաջորդ շաբաթ Ժնևում մեկնարկող խաղաղ բանակցություններին: Ինչպես հայտնել է Սիրիայի ազգային կոալիցիայի ներկայացուցիչը, խաղաղ բանակցություններին մասնակցելու հարցում ԱՄՆ-ն ու Բրիտանիան անդրդվելի են, հայտնում է ВВС-ին:

«Նրանք շատ պարզ հասկացնել են տվել, որ այլևս չեն սատարի մեզ, ինչպես այժմ, և մենք կկորցնենք միջազգային հանրության վստահությունը, եթե չմեկնենք Ժնև»,-ասել է աղբյուրը, ցանկանալով անհայտ մնալ:

Ուրբաթ օրը կոալիցիան քվեարկություն կանցկացնի, որի արդյունքում կորոշվի մասնակցության հարցը Ժնևի խորհրդաժողովին: Եթե Սիրիայի ազգային կոալիցիան Ժնև չժամանի, դա կործանում կլինի այդ երկրում հակամարտության դիվանագիտական կարգավորման ռազմավարության համար:

Պաշտոնապես բրիտանական կառավարությունը հայտարարում է, որ չի դադարեցնի աջակցությունը Սիրիայի ազգային խորհրդի կոալիցիային:

Սակայն, պարզ է, որ շատ դժվար կլինի համոզել ընդդիմության ներկայացուցիչներին նստել բանակցությունների սեղանի շուրջ նախագահ Բաշար Ասադի ներկայացուցիչների հետ: Սիրիական ընդդիմությունը պառակտված է մնում ապստամբությունից գրեթե երեք տարի անց:

Սիրիական հակամարտության կարգավորմանը նվիրված «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովը երկու փուլով կանցնի: Այն կմեկնարկի հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում, իսկ հետո հունվարի 24-ին կշարունակվի Ժնևի Ազգերի պալատում:

Երկուշաբթի Փարիզում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու Սիրիայի գծով ՄԱԿ ու ԱՊԼ դեսպանորդ Լահդար Բրահիմիի հանդիպմանը քննարկվել է տեղական հրադադարների հաստատման հնարավորությունը Ժնևում մեկնարկող բանակցություններից առաջ: Հայտարարվել է նաև, որ քննարկվել է հակամարտության կողմերի միջև գերիների փոխանակման հնարավորությունը:

Սերգեյ Լավրովն ու Լահդար Բրահիմին հայտարարել են նաև, որ բանակցություններին պետք է մասնակցի Իրանը: Սակայն Ջոն Քերին հայտարարել է, որ բանակցություններին մասնակցելու համար Թեհրանը պետք է համաձայնվի Սիրիայում քաղաքական կարգավորման սկզբունքներին, որոնք ձևակերպվել են «Ժնև-1» բանակցությունների ընթացքում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---