Արգենտինայի Սենատը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Արգենտինյան Հանրապետության Ազգային սենատը հատուկ հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության 91-ամյակի առիթով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:Հայտարարության մեջ Ազգային սենատը խիստ քննադատում է հայ ժողովրդի նկատմամբ գործած ոճիրը եւ իր զորակցությունը հայտնում Հայոց ցեղասպանության զոհերին եւ նրանց հարազատներին, որոնք կրել են եւ կրում են այս ցավալի դեպքերի հետեւանքները:



Հատուկ հայտարարությամբ նաեւ ափսոսանք է հայտնվում այն հետեւողական մերժողականության առնչությամբ, որը խոչընդոտում է հիշողության պահպանմանը, ծնելով անպատժելիություն, ինչը հիմք է հանդիսանում հանցագործությունների կրկնության համար: Հայտարարության մեջ կոչ է արվում վերագնահատել Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների գործունեությունը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---